«Վարդանյան եղբայրներ» կրկեսի Գյումրիից մեկնարկած հյուրաղերը շարունակվում են. մեկ ամիս կլինեն ՀրազդանումՍաակաշվիլին բողոքել է, որ իր նախկին զինակիցը բանտային միջանցքով անցնելիս իրեն հայհոյում է Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում. «Հրապարակ»Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և Պռեգոմեշի ապրանքատեսակներ. ՍիրուշոՓաշինյանը ցուցակ է կազմում. «Հրապարակ»
«44-օրյա պшտերազմի ժամանակ 4800 զnհ ունեցանք». Խաչատուրյանի «վրիպակը» (տեսանյութ)
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Ճամբարի «զոհերը». «Հրապարակ»․ Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Իլոն Մասկի America PAC-ը $800 հազար է ծախսել հանրապետականներին աջակցելու համարՍկսվեց քվե մուրալու արշավը. «Հրապարակ»«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»Յուրայիններին իր հետ է տարել. «Հրապարակ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Նախկին նախագահների հետ կապի մեջ է. «Հրապարակ»Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը․ 43.5 մլն դրամ եկամուտ, Maserati․ «Ժողովուրդ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդՄոսկվայի ուղղությամբ թռչող 9 անօդաչու է ոչնչացվել«Հեզբոլլահ»-ը աղետ չի համարում հարավային Լիբանանում Իսրայելի կողմից բարձունքների գրավումըԿատար․ Իրանը հարվածել է նաև քաղաքացիական և բնակելի օբյեկտներիՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենՄոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններում վերացվել են սահմանափակումներըՌաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայումԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետներըԱՄՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային խնդրել է դադարեցնել փոխադարձ հարվածներըԳևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ՝ ներդրումային համաժողովի մասնակցելուՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըԶելենսկին խոստացել է Ուիթքոֆի և Քուշների այցի ընթացքում չհարվածել ՌուսաստանինԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևինԱՄՆ-ի դաշնակիցներն աջակցում են Իրանի դեմ արշավին․ ԲեսենթՇատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել էՎլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրելՎահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության ոլորտներըԳագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ բողոք կներկայացվի․ պաշտպանՍեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար կենտրոնի շինարարությունըՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Սոչիին. չեղարկվել են հարյուրավոր չվերթներՆարիշկին․ ԵՄ երկրները «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի ռազմական գործողություններինՀԱՊԿ անդամ երկրները համակարգել են դիրքորոշումները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգի հարցերի շուրջՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՓաշինյանը պաշտոնից ազատել է Ֆինանսների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատարինՌուբինյանը ԱԺ աշխատակազմի փոխղեկավար է վերանշանակելCOP-17-ի անցկացմանն ընդառաջ «Նորագյուղում» նոր ենթակայանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտինԽոշոր ավտովթար Երևանում․ բախվել է 4 ավտոմեքենա, կա 5 վիրավոր, 3-ը՝ անչափահասԱլեքսեյ Օվերչուկն ու Մոնղոլիայի վարչապետը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումըՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ

Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը. Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստին։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Պարոն նախագահ,
Պարոն գլխավոր քարտուղար,
Հարգելի գործընկերներ,

Հարգելի Իոաննիս, սիրելի բարեկամ, շնորհավորում եմ Նախարարների կոմիտեի հաջող նախագահության կապակցությամբ: Կիպրական նախագահության առաջնայնությունները լավագույնս միտված էին արձագանքելու այն մարտահրավերներին, որոնց այսօր առերեսվում է Եվրոպան:

Այդ առաջնայնություններից մշակութային ժառանգության պաշտպանությունը հատկապես կարևոր է հայ ժողովրդի համար, ով մշակութային արժեքների հսկայական կորուստներ է կրել իր պատմության ընթացքում և բոլորովին վերջերս` Ադրբեջանում` այդ երկրի կառավարության ձեռքով, և Սիրիայում` ահաբեկչական խմբավորումների կողմից: Այս առումով մենք ողջունում ենք Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ընդունումը:

Կիպրական նախագահության մեկ այլ առաջնահերթություն` Կրթության միջոցով ժողովրդավարության հաստատումը համերաշխ և հանդուրժողական հասարակությունների ստեղծման կարևոր միջոց է։ Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում առանցքային դեր է խաղում ժողովուրդների հիշողության իրավունքը, նրանց իրավունքը հիշատակի հարգման, կրթության միջոցով իրազեկելու նախկինում տեղի ունեցած ողբերգությունների մասին։

Հարգելի գործընկերներ,

Ողջունելի է, որ «Ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության իրավիճակի» մասին իր տարեկան զեկույցում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հատուկ անդրադարձ է կատարել պոպուլիզմին, ինչը հատկապես վտանգավոր է, երբ զուգորդվում է պետության կողմից սատարվող ատելության քարոզով և այլատյացությամբ: Ազատ մամուլը, մարդու իրավունքների և ժողովրդավարական քաղաքացիության վերաբերյալ կրթությունը, ակտիվ քաղաքացիական հասարակությունը անհրաժեշտ են` հաղթահարելու այս երևույթը: Ավելին, «օրենքի գերակայություն» եզրը իրենից ներկայացնում է կոնցեպտ, որը տրամագծորեն հակադրվում է «ուժի գերակայությանը» կամ «ուժի կիրառմանը»:

Մենք արդեն հնարավորություն ունեցել ենք կիսելու գլխավոր քարտուղարի մեկ այլ տեսակետ` «Ժողովրդավարական անվտանգության» հայեցակարգի շուրջ, որի համաձայն ժողովրդավար երկրները առավել քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն: Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջև չեն կանգնում։

Նման իրավիճակի ականատես եղանք 2016թ. ապրիլին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սանձազերծեց Արցախի ժողովրդի դեմ՝ իրականացնելով միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ:

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո երկու գագաթաժողով է գումարվել, որտեղ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ միտված խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանը: Բաքուն հրաժարվում է իրականացնել այս համաձայնությունները՝ չնայած դրանց կարևորությունն ընդգծվել է բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջերս՝ ապրիլի 28-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում: Ավելին, հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության հետևողական կոչերին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը։

Մենք գնահատում ենք այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մարդու իրավունքների համաեվրոպական գործիքների հավասար կիրառմանը ողջ մայրցամաքում՝ առանց տարբերակման, ներառյալ՝ հակամարտությունների գոտիներում: Եվրոպայի խորհրդի առաջնային նպատակն է ապահովել, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ընդհանուր արժեքների և անհատների իրավունքների իրականացումը պայմանավորված չլինի տարածքի կարգավիճակով, որտեղ բնակվում է ժողովուրդը:

Հարգելի գործընկերներ,

Ապրիլի 2-ին Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ: Դրանք նշանավորվեցին միջազգային դիտորդների աննախադեպ մեծ թվով, որոնք փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, հարգվել են հիմնարար ազատությունները, և դրանց արդյունքներն արտացոլում են բնակչության կամքը:

Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական հաստատությունների և ընտրական գործընթացների ամրապնդմանն ուղղված իր բարեփոխումներում միջազգային գործընկերների ներդրումը, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի կողմից տրամադրված փորձագիտական աջակցությունը: Ակնկալում ենք շարունակել արդյունավետ համագործակցությունն այս ուղղությամբ:

Ինչ վերաբերում է վերջերս ԵԽԽՎ-ում ինստիտուցիոնալ ճգնաժամի և կոռուպցիայի վերաբերյալ արժանահավատ տեղեկատվությանը՝ մենք միանում ենք իրավիճակի ամբողջական հետաքննությանն ուղղված կոչերին, որպեսզի վերականգնվի այս կազմակերպությանը հասցված վնասը:

Եվ, վերջում, ցանկանում եմ օգտագործել այս առիթը՝ հաջողություն մաղթելու գալիք՝ Չեխայի նախագահությանը:

Շնորհակալություն»: