«ՀԺ»․ «Այ տղա, մե թուղթը տվեք ստե. թղթի գող են, արա´». ո՞վ էր զայրացրել Մանվել Գրիգորյանին
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․
«Ազգային ժողովի նախագահի փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցող ՀՀԿ-ական Մանվել Գրիգորյանը չէր սպասում իր հերթին, որպեսզի գրանցվեր:
Նա «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի հետ ցանկանում էր արագ ստորագրել իր անվան դիմաց և գնար քվեարկության:
«Այ տղա, մե թուղթը տվեք ստե: Թղթի գող են, արա´»,- ասել է նա, իսկ թուղթ տրամադրողը կամ Գագիկ Մելիքյանը պետք է լիներ, կամ Շիրակ Թորոսյանը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: