«Ժամանակ». Որոշողը ես եմ. Սերժ Սարգսյանը խիստ զրույց է ունեցել Կարեն Կարապետյանի հետ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Նախօրեին ՀՀԿ խորհրդի և ԳՄ նիստին ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը (Տաշիր), չի մասնակցել: Մեզ հասած տեղեկություններով՝ վերջինս դեմ է եղել ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային, որի պատճառով Սերժ Սարգսյանի հետ խիստ զրույց է ունեցել՝ դեմ արտահայտվելով այդ կոալիցիոն հուշագրին: Սարգսյանը խիստ տոնով նրան զգուշացրել է, որ որոշողն ինքն է:
Ի դեպ, Կարեն Կարապետյանը երեկ չէր ներկայացել ԱԺ առաջին նիստին, սակայն նիստերի դահլիճ մտել է միայն Սերժ Սարգսյանի ելույթից հետո»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում