Արտակ Զաքարյան և Արտակ Դավթյանը նշանակվեցին ՊՆախարարի տեղակալներ. Սարգսյանի հրամանագրերը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Արտակ Զաքարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.
Արտակ Զաքարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արտակ Դավթյանը ևս նշանակվել է Պաշտպանության նախարարի տեղակալ: