ՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարում
Մամուլ

«Ժամանակ». ԱՄՆ կարևոր մեսիջը. ինչ են հասկացնում Հայաստանին

«Ժամանակ» թերթը գրում է.

«Երևանում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած Վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարներին վերաբերող համաժողովում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն արել է, կարելի է ասել, սենսացիոն մի հայտարարություն: Նա ասել է, որ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի բնագավառում կա 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկար, և իրենք Հայաստանի հնարավորությունները ներկայացնելու համար Երևան են հրավիրել ամերիկյան մի քանի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների: Դեսպանը հայտարարել է, որ ակնկալիքը Հայաստանի իշխանությունից այն է, որ ստեղծվեն ներդրումային հավասար պայմաններ:

8 միլիարդ դոլարը պարզապես թիվ չէ, ներդրումային ծավալ չէ: Խոսքը չի վերաբերում դրա իրատեսական կամ հռչակագրային լինելուն: Խոսքը վերաբերում է ներդրումային մի հեռանկարի, որը, այսպես ասած, տեխնոլոգիական ներդրում է, Հայաստանի տնտեսության կառուցվածք և պատկեր փոխելու հեռանկար և ներուժ պարունակող ներդրում: Ընդ որում, Ռիչարդ Միլզի հայտարարության մեջ ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Նա հայտարարել է, որ Հայաստանի ներուժն ու հեռանկարներն այդ առումով ունեն տարածաշրջանային նշանակություն: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն: Իսկ սա արդեն ունի ոչ միայն տնտեսական նշանակություն: Ավելին, այստեղ լոկ քաղաքական նշանակության մասին խոսելն է ավելորդ: Այստեղ խոսքն աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական նշանակության մասին է:

Եվ այս առումով հարկ է ուշադրություն դարձնել մի կարևոր նրբերանգի: ԱՄՆ դեսպանը Երևանում հայտարարում է 8 միլիարդ դոլարի գործակցության հեռանկարի, ներուժի մասին, հայտարարում է ամերիկյան խոշոր ընկերությունների ակնկալվածից ավելի մեծ հետաքրքրության մասին՝ Հայաստանում արդիական, վերականգնվող էներգետիկայի ոլորտում, և իշխանությունից ակնկալիքն ընդամենը հավասար մրցակցային պայմանների ապահովումն է:

Ինչն է այստեղ ուշագրավը: Այն, որ ԱՄՆ դեսպանն այդ ահռելի ծավալի ներդրումների «պայմանների» շարքում չի մատնանշում Արցախյան խնդիրը, հակամարտության առկայությունը: Մինչդեռ տարածված է այն տեսակետը, թե Հայաստանում օտարերկրյա ներդրումների խոչընդոտ է այդ հակամարտությունը, և մինչև այն չկարգավորվի, անմիտ է ակնկալել խոշոր ներդրումներ և զարգացում ու արդիականացում: Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսում է 8 միլիարդ ներդրումների հնարավորության, Հայաստանի արդիական էներգետիկայի ներուժի, դրանով ամերիկյան խոշոր ընկերությունների հետաքրքրվածության մասին և չի անդրադառնում արցախյան «խոչընդոտին»:

Սա իրապես ուշագրավ տողատակ պարունակող հանգամանք է, որը ոչ միայն վկայում է չափազանցվածությունն ու անհամարժեքությունն այն պնդման, թե Արցախի «խնդիրը» Հայաստանի զարգացման և արդիականացման խոչընդոտ է, այլև պարունակում է իր մեջ թերևս մեկ այլ ուշագրավ շերտ: ԱՄՆ-ը խոսում է միլիարդավոր դոլարների ներդրումների հեռանկարի, էներգետիկ արդիականացման խոշոր հեռանկարի և դրա տարածաշրջանային ընդգրկման մասին՝ միաժամանակ չանդրադառնալով առկա հակամարտությանը: Դրա տողատակում նշմարվում է բավականին ուշագրավ հաղորդագրություն առ այն, որ ԱՄՆ-ը գործնականում առաջիկա տարիների հեռանկարում իր ռազմավարության մեջ տարածաշրջանը դիտարկում է կայունության ռեժիմում:

Այստեղ է նաև առերևույթ զուտ տնտեսական բնույթի հայտարարության աշխարհաքաղաքական և նաև ռազմաքաղաքական տողատակը՝ լիովին համահունչ Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային առաջնահերթություններին և խնդիրներին:

Ամբողջ հարցը մնում է այն, թե որքանով է այդ ամենին համահունչ Հայաստանի իշխանությունը: Թեև, համենայնդեպս, առնվազն մինչ այժմ առկա իրողությունն այդ հարցը դժբախտաբար դարձնում է զուտ հռետորական, որովհետև իշխանության համարժեքության մասին խոսում է այդ իշխանության գործունեության հետևանքով ստեղծված հայաստանյան, մեղմ ասած, մտահոգիչ իրականությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում