Գևորգ Կոստանյանն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գևորգ Կոստանյանն ազատվել է մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1751-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 7-րդ կետը՝
Գևորգ Կոստանյանին ազատել մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից»։