«Ժամանակ». Ոչ ոք ոչինչ չգիտի, թե ով է դառնալու Աժ նախագահ
«Ժամանակ» թերթը գրում է․
«Վաղը՝ Աժ վեցերորդ գումարման առաջին նիստի նախօրեին տեղի է ունենալու ՀՀԿ ԳԱ և խորհրդի նիստերը, որտեղ վերջնական կդառնան Աժ նախագահի և փոխնախագահի պաշտոնները: Մինչև այս պահը ՀՀԿ-ի ամենաբարձր օղակներում ոչ ոք ոչինչ չգիտի, թե ով է դառնալու Աժ նախագահ, փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար, ինչպես նաև, թե ովքեր են ղեկավարելու Աժ մշտական հանձնաժողովները: Բոլոր նշանակումները կատարելու է մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը՝ նշանակումները հարմարեցնելով իր քաղաքական ծրագրերին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում