Իսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլըՎերացվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանին տնտեսական հարված է սպասվում. ԶեկույցՓարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է hրազենային կրակnցով․ կա զnհԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀՀակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություններըԿիևին, Դնեպրին և Զապորոժիեին հասցված հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահшցել է

ՀՀԿ-ն՝ դրախտի ու դժոխքի միջև

Այս աշխարհում ինչն ունի սկիզբ, ունի նաև վերջ, և մի օր էլ երկրի վրա ավարտվում է ՀՀԿ-ի իշխանությունն, ու ՀՀԿ-ն գնում է էն աշխարհ՝ խմբակային։ Նրանց մուտքի մոտ դիմավորում է Սուրբ Պետրոսը՝ բանալիները ձեռքին։ Պարզվում է՝ ՀՀԿ խումբն առաջնորդում է Էդուարդ Շարմազանովը՝ որպես հավիտենական մամլո խոսնակ։ ՀՀԿ գերագույն մարմինը որոշում է` նա է ՀՀԿ-ի համար բարեխոսելու Սուրբ Պետրոսի հետ՝ կուսակցությունը 100 տոկոսով դրախտ անցկացնելու համար։

Շարմազանովը փորձում է համոզել Սուրբ Պետրոսին, որ կուսակցությունն ազնվորեն կառավարել է երկիր Հայաստանը, ազնվորեն, ժողովրդի կողմից միշտ ընտրված է եղել՝ արդար կերպով, հայերը երջանիկ ապրել են իրենց երկրում՝ չեն արտագաղթել, ստացել են բարձր աշխատավարձ, գոհ են եղել հատկապես Երևանի կառավարումից և վիճակից, սիրել են իրենց ժողովրդին, հանել ժողովրդի մատի փշերը՝ մեկ առ մեկ, իրենց շապիկները նվիրել են ժողովրդին՝ մնացել մի տակ շապիկով։

Սուրբ Պետրոսը լսում-լսում է, բացում է դավթարը, սկսում շրջել աջ ու ձախ, սակայն Շարմազանովի ասածներից ոչ մի տող չի գտնում դավթարում։ «Լո՞ւրջ»,– հարցնում է Սուրբ Պետրոսը ու բացում է հազարամյա լռության դավթարը, որը բացում է հազար տարին մեկ անգամ: Կարճ ասած՝ Սուրբ Պետրոսը ՀՀԿ-ի բարեգործություններից ոչինչ չի գտնում և երբ հասկանում է, որ Շարմազանովը բոլոր լոռեցիների նման միամիտ չէ, մտածում է ՀՀԿ-ին ուղարկել դժոխք։ Սակայն հաջորդ վայրկյանին փոշմանում է, հասկանում է, որ եթե դժոխքում տեղ տա ՀՀԿ-ին, ապա՝ ցտեսություն, էլ դժոխքի տերը չես։ Եթե առանց աչք թարթելու Շարմազանովը ստում է, ապա դժոխքն իր ձեռքից ՀՀԿ-ն կվերցնի՝ միանձնյա կառավարելու համար։

Արմեն Աշոտյանը, տեսնելով, որ Պետրոսը մտածմունքների մեջ է, փորձում է համոզել։ «Պետրո′ս, ա′յ Պետրոս, մեր տեղը դրախտում է։ Ես համոզված եմ, որ ՀՀԿ-ից լավ կառավարիչներ Հայաստան աշխարհը չի ունեցել, միշտ ընտրվել ենք 100 տոկոս ձայնով․ մի մասը մենք էինք, մի մասը՝ մեր ընդդիմությունը, օտար մարդ չկար։ Խոստանում ենք դրախտն էլ ազնվորեն կառավարել, օտար մարդ չենք թողնի դրախտ»։

Պետրոսը հասկանում է, որ սրանք դրախտի բան չեն, դրախտի բնակիչներին սպառնում է արտագաղթ, օրվա հացփորի աշխատանք, դժոխքի ուղարկած հացի փշրանքներով և հնամաշ հագուստով կյանք։

Ու այդպես մնում է Սուրբ Պետրոսը մոլորված՝ ի՞նչ անի՝ տանի՞, թե՞ թողնի հենց էն աշխարհի միջանցքներում։

Կարճ ասած՝ չի կարողանում կողմնորոշվել, երևի իր գոյության ողջ ընթացքում նման արտակարգ հյուրեր չէր ունեցել։ Պետրոսը սարսափում է ու մտածում․ «Որ իշխանություն էիք, հասկանում եմ, բայց որ նաև ընդդիմություն էլ էիք՝ դա չեմ հասկանում»։ Ու խեղճ Պետրոսը հասկանում է, որ ուր էլ թողնի՝ կորցնելու է․ որոշում է հետ ուղարկել, քանի որ անգամ միջանցքներում է վտանգավոր ՀՀԿ-ի մնացորդները թողնել՝ կբարգավաճեն։ ՀՀԿ-ն առաջ գնա՝ զրկվելու է էն աշխարհից, մնա էն աշխարհի միջանցքներում՝ կբարգավաճի, հետ ուղարկի Հայաստան՝ երկիրը ևս հազար տարի կմնա ՀՀԿ-ի լծի տակ՝ լինելով թե′ իշխանություն, թե ընդդիմություն։

Սակայն էն աշխարհը և Հայաստանը ՀՀԿ-ից փրկելու համար, Սուրբ Պետրոսը ծանր որոշում է կայացնում՝ ՀՀԿ-ի խմբաքանակը՝ օդից կախված թողնել։ Ու Սուրբ Պետրոսը ՀՀԿ-ականներին դուրս է անում էն աշխարհից՝ թողնելով օդից կախ։

NEWSPRESS.am