«Զիբիլ» են ման գալիս, որ ասեն՝ քաղաքը կեղտոտ է. Գալուստ Սահակյան
«Ես կարծում եմ, որ վերջին տարիներին Տարոն Մարգարյանը շատ լավ է աշխատել, և Երևան քաղաքը նույնիսկ կոմունիստների ժամանակ այս տեսքը չի ունեցել: Ես էլ այսօր քվեարկեցի հանուն մեր մայրաքաղաքի»:
Երևանի ավագանու ընտրության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա կարծիքով՝ ո՛չ միայն Տարոն Մարգարյանը, այլև այն քաղաքական թիմը, որը նա է ներկայացնում, շատ մեծ աշխատանք է իրականացրել մայրաքաղաքի կյանքի բարելավման ուղղությամբ:
«Երբեմն նայում են և ինչ-որ մի տեղ «զիբիլ» են ման գալիս, ցույց են տալիս ու ասում, որ քաղաքը կեղտոտ է: Բայց պետք է նայել, թե քանի կիլոմետր է ձգվում քաղաքը և ինչպիսի ազգաբնակչություն ունի»,- ասաց Սահակյանը: