ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիոն նոր համաձայնագիր ստորագրեցին
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ՀՀ նախագահի նստավայրում այսօր ևս մեկ կոալիցիոն համաձայնագիր ստորագրեցին: ՀՀԿ-ից համաձայնագիրը ստորագրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից էլ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ևս մեկ հուշագիր այս կուսակցությունների միջև ստորագրվել էր նախորդ տարվա փետրվարի 24-ին, որով ՀՅԴ-ին տրվել էր երեք նախարարի և երկու մարզպետի պորտֆել։