Փարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլըՎերացվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն

Տարոն Մարգարյանն իրեն շրջապատել է քրեական հեղինակություններո՞վ

Հաճախ է մամուլում հանդիպում, որ այս կամ այն քրեական հեղինակությունը զբաղվում է ընտրություններ կազմակերպելով։ Չգիտես` ինչու է այդպես ստացվել, սակայն թե′ իշխանությունը, և թե′ հանրությունը վստահում է է քրեականներին։ Երևի նրանք թե′ մեկի, թե′ մյուս հետ են ազնիվ։

Երկու դեպքում էլ իրավիճակն արտառոց է, սովորաբար, քրեական կամ թաղային հեղինակությունները մարդկանց մոտ որոշակի վստահություն են առաջացնում, նրանց, սովորաբար, դիմում եմ փողային հարցեր լուծելու կամ խռովածներին «բարիշացնելու» համար։ Իսկ իշխանությունները չեն կարող որոշ քայլեր անել առանց նրանց․ շատ անգամ հեղինակությունները սերտաճել են իշխանությանը կամ օգնելով իշխանությունների այս կամ այն խմբին ընտրվելու՝ ակնկալում են որոշակի պաշտոն։ Պաշտոն չուզելու պարագայում՝ նրանք պարտք են մնում հեղինակությանը՝ հատուցում են ըստ անհրաժեշտության։

Այս տարվա ԱԺ ընտրություններում հեղինակությունները դարձյալ ակտիվ էին, ակտիվ են նաև Երևանի ավագանու ընտրություններին։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նախօրեին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Աջափնյակում էր։ Այնտեղ լուրջ աշխատանք էին տարել քրեական տարրերը, մասնավորապես՝ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված Գարիկ Գրիգորյանը, որը հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ ԱՄՆ-ի բանտերից մեկում իր պատիժը կրող Ֆազի եղբայրն է: Գարիկ Գրիգորյանին խոստացել են նշանակել Աջափնյակի թաղապետ։

Ի դեպ, մամուլում նաև շրջանառվում էր, որ Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն ավագանու ընտրություններին մեծապես ապավինել է քրեական հեղինակությունների աջակցությանը: Օրինակ՝ ավագանու ՀՀԿ-ական անդամ Արմեն Սահակյանը՝ Ծիտը, այս օրերին ամբողջությամբ լծվել է Տարոն Մարգարյանի ընտրարշավին, նա Կենտրոն վարչական շրջանում շտաբ է բացել և մոբիլիզացնում է ուժերը։

Անգամ ՀՎԿ համագումարի ժամանակ Արթուր Բաղդասարյանը հատուկ շեշտել էր, որ «Սա թաղի տղերքի, քրեական հեղինակությունների ընտրություններ չեն»․ կարելի է ենթադրել, որ քրեական հեղինակությունները նրան չէին աջակցել, ինչն էլ պարտություն էր նշանակում․ այդպես էլ եղավ։

Ի դեպ, այս ԱԺ ընտրություններում Վանաձորում հնչած աղմկոտ կրակոցների գործով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորումներ են եղել, որի պարագլխին՝ քրեական հեղինակություն համարվող «Նեգր» մականունով հեղինակությանը, Վահրամ Բաղդասարյանի անմիջական ցուցումով և ջանքերով է հնարավոր եղել ազատ արձակել նախնական կալանքից․ նա համակարգում էր Վահրամ Բաղդասարյանի շտաբի աշխատանքները։

Չմոռանանք նաև, որ Դոն Պիպոն ԱԺ ընտրություններում պաշտպանում էր վարչապետ Կարեն Կարապետյանին։ Նշենք, որ Քանաքեռցի Տույն էլ այս ընտրություններում սատարում և աջակցում է Տարոն Մարգարյանին։

Հեղինակությունների այս ցանկն ավելի պատկառելի է, սակայն, որպես կանոն, նրանք գործում են սուսուփուս։ Տարոն Մարգարյանի ընտրվելու հավանականությունը շատ մեծ է․ նրան են աջակցում հեղինակությունները, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և վարչական ողջ ռեսուրսը։

NEWSPRESS.am