Հակառակորդը գնդակոծել է «Շանթ»-ի նկարահանող խմբի ավտոմեքենան. օպերատորը վիրավորվել է (ֆոտո)
Մայիսի 10-ին ժ. 18.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված «ՇԱՆԹ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանը:
Վիրավորին տեղափոխել են հոսպիտալ և ցուցաբերել առաջին վիրաբուժական օգնություն:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են:
