Կառավարությունը ճանապարհեց Արփինե Հովհաննիսյանին
«Արփինե Հովհաննիսյանն ազատվում է զբաղեցրած պաշտոնից»,-այսօր այս մասին կառավարության նիստի ավարտին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Արփինե Հովհաննիսյանին՝ արդյունավետ աշխատանքի համար։ Ցանկանում եմ ամենայն բարիք և այդ արդյունավետությունը, որն ինքը ցուցաբերել է կառավարությունում՝ ցուցաբերի նաև Ազգային ժողովում»,- ասաց Կարեն Կարապետյանը։
Կառավարության անդամները ծափերով հրաժեշտ են տվել Արփինե Հովհաննիսյանին:
Նշենք, որ վերջին շրջանում շատ է խոսվում, որ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կազատվի պաշտոնից, նա իր գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում։ Ըստ որոշ լուրերի՝ նա հավակնում է զբաղեցնել ԱԺ նախագահի կամ փոխնախագահի պաշտոնը։