«Ժամանակ». Շիրակի մարզի դատախազն ու ԱԱԾ պետը մարզում գազալցակայաններ են ձեռք գցել ու «բոչկա են գլորում» պաշտոնյաների վրա
«Ժամանակ» թերթը գրում է.
«Շիրակի մարզի նորանշանակ դատախազ Կարեն Գաբրիելյանն ու նորանշանակ ԱԱԾ վարչության պետ Նարեկ Պողոսյանը մարզում արդեն գազալցակայաններ են ձեռք գցել: Ավելին՝ նրանք իրար հետ շատ մտերիմ են ու ըստ տեղի պաշտոնյաների՝ «բոչկա են գլորում» մնացածի վրա։
Այս երկու պաշտոնյաներն առանձնակի մտերմություն ունեն նախկին պատգամավոր Մուշեղ Պետոյանի հետ: Մարզի դատախազն ասում է, որ իր նշանակման հարցում պարտական է հենց Պետոյանին, որն էլ միջնորդել է «վերևներում»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում