Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Ժամանակ». Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ և Վիգեն Սարգսյաններին

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կարեն Կարապետյանն ավստրիական ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է վարչապետ մնալ 2018 թվականին: Այդ թեմայով իր պատրաստակամության մասին Կարապետյանն առաջին անգամ չէ, որ հայտարարում է, և այդ իմաստով նրա հավակնությունը, հետևաբար նաև Սերժ Սարգսյանի ծրագրերի հետ մրցակցությունը այլևս նորություն չէ:

Կարապետյանի հարցազրույցում ուշագրավ է մեկ այլ բան՝ Իսրայելի օրինակի մատնանշումը պատերազմական, չկարգավորված հակամարտության պայմաններում Հայաստանի զարգացման հեռանկարի վերաբերյալ համատեքստում: Կարեն Կարապետյանը բերում է Իսրայելի օրինակն ու մատնանշում, որ Իսրայելն էլ ուներ ծանր պայմաններում զարգացման խնդիր և լուծեց այն:

Ինչո՞վ է հետաքրքրական օրինակը: Ինքնին, որպես մոդել, անշուշտ: Բայց այստեղ կա նաև ներքաղաքական հետաքրքրությունը կամ՝ ներիշխանական: Ի՞նչ է Իսրայելի օրինակը, զարգացման մոդելը: Այո՝ ազգ-բանակ: Այդ արձանագրումը թերևս բավարար է՝ պատկերացնելու համար, թե ինչ է ակնարկում Կարեն Կարապետյանն Իսրայելի զարգացման օրինակը մատնանշելով:

Ազգ-բանակ մոդելը առաջ է քաշել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա այդ հայեցակարգային նախաձեռնությունը վայելում է Սերժ Սարգսյանի ակնառու հովանավորությունը: Հատկապես վերջին շրջանում Սարգսյանին ավելի ու ավելի շատ է հնարավոր տեսնել Վիգեն Սարգսյանի կողքին: Սարգսյանին ավելի շատ հնարավոր է տեսնել պաշտպանության նախարարի, քան վարչապետի կողքին: Այդ հանգամանքը հետաքրքրական է 2018-ի համատեքստում, և եթե հաշվի առնենք նաև այն, որ Սերժ Սարգսյանն իր հետնախագահական կարգավիճակի առանցքում դրել է հենց անվտանգության խնդիրը, ապա ակնհայտ է դառնում, որ ազգ-բանակ հայեցակարգն իրականում քաղաքական իմաստով Սերժ Սարգսյանի հետնախագահական «ծրագրային» հայեցակարգն է, որը այդ համատեքստում հակադրվում է Կարեն Կարապետյանի «ներդրումային» հայեցակարգին:

Ակնհայտ է, որ 2018-ին ընդառաջ՝ Սարգսյանը փորձելու է խաղարկել հենց այդ հայեցակարգը, էական չէ՝ ի՞ր, թե՞ Վիգեն Սարգսյանի վարչապետության համար: Ավելի կոնկրետ՝ Կարեն Կարապետյանի վարչապետության դեմ: Եվ այդ իմաստով Իսրայելի օրինակի մատնանշումը Կարապետյանի պատասխանն է Սերժ և Վիգեն Սարգսյանների «ազգ-բանակ» քաղաքական ծրագրին: Կարեն Կարապետյանը դրանով ակնարկում է, որ պատրաստ է պայքարել Սարգսյանների դեմ, այսպես ասած, նրանց իսկ զենքով: Այդ առումով ի՞նչ գաղափար է առաջ քաշելու Կարապետյանը՝ իհարկե դժվար է ասել:

Իրավիճակը իսկապես բազմիմաստ է: Եթե Կարապետյանը միանա ազգ-բանակին, ապա նա ըստ էության հայտնվում է երկրորդական դերում, քանի որ առաջնայինում կլինի, այսպես ասած, հեղինակը կամ նախաձեռնողը: Հետևաբար Կարապետյանը կա՛մ պետք է ինչ-որ կերպ վերցնի նախաձեռնությունն իր ձեռքը, կա՛մ անվտանգության հարթության վրա առաջ քաշի ծրագրային կամ հայեցակարգային նոր մոտեցում, որը ուղիղ չհակադրվելով ազգ-բանակին՝ այդուհանդերձ, հանրային ընկալումներում կդառնա դրա հանդեպ գերակա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում