Փարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլըՎերացվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն
Միջազգային

Շուշին Արցախի մայրաքաղաք հռչակելը՝ Ադրբեջանում նոր հիստերիայի պատճառ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռուսաստանյան Regnum գործակալության հրապարակումն այն մասին, որ Արցախի իշխանությունները հնարավոր են համարում Ստեփանակերտի և Շուշիի միավորումը մեկ համայնքի մեջ և խոշորացված Շուշիի Արցախի մայրաքաղաք հռչակումը՝ պարոնոիդալ հիստերիա է առաջացրել Բաքվում… Ալիևյան կայքերից մեկը արձագանքել է ռուսաստանյան լրատվական գործակալության այս տեղեկությանը… Սակայն ավելի լավ կլիներ, եթե լռեր և չհրապարակեր և չխայտառակվեր…

Անդրադառնալով այս հարցին Շուշիի քաղաքապետ Բայրամ Սաֆարովը (պարզվում է, որ այսպիսի պաշտոն էլ կա Բաքվում) ուղղակիորեն սպառնացել է արցախցիներին… «Զգուշացնում եմ Լեռնային Ղարաբաղի անջատողականներին, որ ադրբեջանական Շուշա քաղաքի կարգավիճակի փոփոխությունը միջազգայնորեն ճանաչված նորմերի խախտում է և այն ձեռնարկողները պատասխանատվություն պետք է տան համաշխարհային հանրությանը… Քաղաքի կարգավիճակի փոփոխությունը՝ Ադրբեջանի սահմանադրության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է… Շուշան՝ Լեռնային Ղարաբաղի կենտրոնն է և այլ կարծիք լինել չի կարող»,- զայրացել է ձրիակեր Բայրամովը, ով 25 տարի էլ Արցախում և կոնկրետ Շուշիում չի եղել, բայց խոսում է որպես քաղաքի ղեկավար… Հետաքրքիր է, քանի՞ հազար մարդ է աշխատում Ադրբեջանում, որ այսպիսի ձրիակերները, որոնք գոյություն չունեցող պաշտոններ են զբաղեցնում ստանան աշխատավարձ…

Բոլոր հայերը համաձայն եմ Բայրամովի մտքերի փորլուծությունից միայն մեկ բանի հետ..․ Այն է՝ Շուշին Արցախի կենտրոնն է… Դա ոչ ոք կասկածի տակ չի դնում..․ Իսկ քանի որ այն կենտրոնն է Արցախի, ապա պետք է օրինական կարգավիճակ ստանա… Բայրամովի հայտարարության մյուս մասը նույնիսկ ամոթ է մեկնաբանել… Միայն իրականությունից կտրված Բայրամովի նմանները կարող են հայտարարել, որ քաղաքի կարգավիճակի փոփոխության համար հայերը պետք է բացատրություն տան միջազգային հանրությանը… Հետաքրքիր է, եթե օրինակ Լոնդոնի կամ Փարիզի կարգավիճակը փոխվի անգլիացիները կամ ֆրանսիացիները մեզ բացատրություն տալո՞ւ են որպես միջազգային հանրության բաղկացուցիչ մաս… Կամ ի՞նչ կապ ունի Շուշին Ադրբեջանի սահմանադրության խախտման հետ…

Օդից աշխատավարձ ստացող Բայրամովը չի հասկանում, որ հայերն իրեն պաշտոնի բարձրացում են անում… Նա կդառնա «մայրաքաղաքի» քաղաքապետ, թեկուզ և վիրտուալ և այդքան երազելի ու կարող է պահանջել Ալիևից, որ իր աշխատավարձը բարձրացնի…

Իսկ Ադրբեջանի նախկին դատախազ Իլյաս Իսմայիլովն իմանալով Շուշիի մայրաքաղաք դառնալու մասին տեղեկությունը, կատաղել ու բացի Բայրամովի Ադրբեջանի սահմանադրությունը խախտելու մասին անգիր արած թեզը բարբաջելուց սպառնացել է և կոչ արել Ադրբեջանի իշխանություններին շատ արագ մաքրել երկրի տարածքը հայ ահաբեկիչներից… Իրավաբան Իլյասովի համար Արցախում միշտ մեծամասնություն կազմող հայերն ահաբեկիչներ են… Ու քանի որ այդպես է, ապա արցախահայությունը և նրա թիկունքում կանգնած համայն հայությունը իրավունք ունեն 1992 թ-ին իրականացված «Հարսանիք լեռներում» օպերացիայի նման մի նոր օպերացիա իրականացնել և ազատագրել հայկական Գանձակը և այլ տարածքները 1918 թ-ին ի հայտ եկած ադրբեջանցի-թուրքերից… Ու քանի որ «Հարսանիքը լեռներում» արդեն տեղի է ունեցել, ապա պետք է տեղի ունենա նաև «Մեհրիբանի մեղրամիսը Գանձակում» ռազմական օպերացիան ևս…»։