Փարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլըՎերացվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն

Արծվիկ Մինասյանը կառչել է իր պաշտոնից

Թեև Արծվիկ Մինասյանը շատ է ցանկանում շարունակել մնալ նախարարի պաշտոնում, սակայն, կարծես թե, նրա շանսերը նվազում են։ Համենայնդեպս, նա իր ցանկության մասին խոսել է ասուլիսներից մեկի ժամանակ, իսկ այն, որ վերջերս շատ է խոսում այդ մասին՝ պատահական չէ։

Դեռ նախորդ տարի, երբ կառավարության իր առաջին նիստի ժամանակ Կարեն Կարապետյանն ընդհատեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի ելույթը՝ ասելով, թե «չի հավատում» նրա ներկայացրածին, դրանից հետո մամուլում շահարկվում էր, որ նոր կառավարությունում Արծվիկ Մինասյանը չի պահպանելու պաշտոնը։ Չնայած նրան ինչ-որ կերպ հաջողվեց մնալ կառավարությունում (թեկուզև Բնապահպանության նախարարի պաշտոնում), սակայն դրանից վարչապետի և նրա հարաբերությունները չբարելավվեցին։ Ավելին՝ Կարեն Կարապետյանն այսօր էլ նույն հաջողությամբ բնապահպանական ոլորտի խնդիրներն է վերհանում, ու Արծվիկ Մինասյանին իր «տեղը ցույց տալիս»։

Ինչպես այն ժամանակ, այսօր էլ դեռ Մինասյանը պնդում է, որ իր և վարչապետի միջև տարաձայնություններ չկան, և իրենց հարաբերություններն աշխատանքային են։

«Ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները, հրաժարական տալու խնդիր չկա»,–հայտարարել է Արծվիկ Մինասյանը։

Ի դեպ, ոչ միայն բոլորին, այլև հավանաբար հենց իրեն համոզելու համար, Արծվիկ Մինասյանն այդ մասին հայտարարում է ամեն մի առիթով և առանց առիթ։

Որոշ լուրերի համաձայն էլ վարչապետի և Արծվիկ Մինասյանի հարաբերությունները սրված են դեռ այն ժամանակվանից, երբ Երևանի քաղաքապետի պաշտոնում գործող վարչապետն էր:

Այն ժամանակ Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, թե «Կարեն Կարապետյանը լավ մենեջեր է, բայց վատ քաղաքական գործիչ»։

Այսօր թեև նա նույն կարծիքին չէ և արդեն ասել է այդ մասին, որ «հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ պարոն Կարապետյանը քաղաքապետ էր․․․», սակայն նրա և վարչապետի միմյանց նկատմամբ ունեցած ակնհայտ անբարյացկամ հարաբերություններից կարելի է եզրակացնել, որ Արծվիկ Մինասյանը պատասխան է տալիս իր բառերի համար։

Ինչևէ, դաշնակցական գործիչը բավականին լավատեսորեն է տրամադրված կամ գոնե այդպիսին փորձում է ցույց տալ իրեն․ նա խոսում է ոլորտի բարեփոխումների ու ոլորտի հետ կապված հենց իր ծրագրերի մասին։

NEWSPRESS.am