Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանց
Տնտեսություն

Լոլիկի ներկրումը՝ պատերազմի մաս

Սնունդը դիվանագիտության և պատերազմների մաս է՝ ինչպես կոմունիկացիան, վառելիքը, զենքի, թմրամիջոցների վաճառքը, հագուստը։

Ինչպես հիշում ենք, երբ վատացան Ռուսաստանի հարաբերությունները Ուկրաինայի հետ, անմիջապես վտանգավոր նյութեր հայտնաբերվեցին ուկրաինական «Ռոշեն» ֆիրմայի քաղցրեղենի մեջ, նաև մրգերի։ Ուկրաինայի հետ հարաբերությունների դրական միտումներին զուգընթաց այդ արգելքները վերացան։

Թուրքիայի հետ Ռուսաստանի հայտնի միջադեպից հետո, ՌԴ-ն արգելեց Թուրքիայից բանջարեղենի և մրգերի ներկրումը՝ նրանց մեջ հայտնաբերելով վտանգավոր նյութեր։

Կարճ ասած՝ տվյալ դեպքում սննդամթերքը պատերազմի մի մասն է, որով հնարավոր է ճնշել արտահանող կողմին։ Եվ քանի որ Հայաստանը չի կարող պաշտոնապես մարտնչել Թուրքիայի հետ, դա իրականացվում է մասնավորների միջոցով՝ օգտագործելով պետական կառույցների ազդեցությունը, ծանոթ-բարեկամների կապերը։

Նշենք, որ Թուրքիայից վտանգավոր մթերք է արտահանվում, որի մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, որտեղ ասվում է, որ «թուրք ֆերմերի կողմից թունավոր լոլիկների` Հայաստան արտահանելու վերաբերյալ հայտարարությունը վերջին ժամանակահատվածում հասարակության մեջ խիստ մտահոգության առիթ է հանդիսացել»:

Այնուհետև, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը հայտնել է, որ «կապ է հաստատվել սննդամթերքի ռիսկերի գնահատման եվրոպական գործընկերների հետ՝ պարզելու, թե ընթացիկ տարում հայտնաբերվել են արդյոք վտանգներ թուրքական բուսական ծագման մթերքներում: Արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ, այդ թվում՝ առողջության համար բարձր ռիսկ պարունակող մթերքներ, ինչի արդյունքում ԵՄ սահմանային հսկիչ մի շարք կետերում կասեցվել են Թուրքիայից արտահանված մի շարք բուսական ծագման մթերքներ, և բոլոր խախտումները ծանուցված են նաև սննդամթերքի և անասնակերի անվտանգության արագ արձագանքման պորտալում (RASFF):

Բացի այդ, ուսումնասիրվել է գիտական գրականություն՝ պարզելու արդյոք առկա են հետազոտություններ թուրքական բանջարեղենում, այդ թվում` լոլիկում թունաքիմիկատների պարունակության և վերջիններիս թունավորության գնահատման վերաբերյալ: Ռիսկի շրջանակի որոշման համար ուսումնասիրվել են ինչպես սննդի և անասնակերի արագ արձագանքման համակարգում առկա տեղեկատվությունը, այնպես էլ գիտական գրականությունը, համադրվել են ստացված տվյալները, և փաստվել, որ Թուրքիայում բույսերի հիվանդությունների պայքարում օգտագործվող թունաքիմիկատները հաճախ պարունակում են բարձր ռիսկ՝ սպառողների առողջության հետ կապված»:

Նշենք, որ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը ղեկավարում է Արմեն Սաղաթելյանը։

Քանի որ այս կենտրոնը պետական կառույց է, այն չի կարող անաչառ որևէ հետազոտություն անցկացնել։ Չմոռանանք, որ խոշոր ջերմոցներ ունեն օլիգարխիայի ներկայացուցիչները, և չի բացառվում, որ հենց նրանց պատվերն էլ կատարել է կենտրոնը։

Ինչո՞ւ կենտրոնը մինչ այս որևէ հետազոտություն չէր արել, չէ՞ որ այդ «թունավոր լոլիկը» տարիներ շարունակ ներկրվում էր Հայաստան, պարզապես ներկա պահին կա′մ ներկրողների միջև է մրցակցությունը, կա′մ՝ արտադրողների և ներկրողների, և բնական է՝ պետական կառույցը պաշտպանում է արտադրողների շահերը, որոնք մեկ ոտքով օլիգարխ են։

Ի դեպ, Հայաստանում ջերմոցային եղանակով աճեցվող բանջարեղենն անվտանգ համարել չես կարող, և խոշոր ջերմոցատերերը բանջարեղենի իրացման խնդիր ունեն․ այստեղ օգտագործում են պետական կառույցի «հետազոտությունը»։ Իհարկե, չի բացառվում, որ թուրքական լոլիկն էկոլոգիապես մաքուր և անվտանգ չէ, այստեղ հարցը դա չէ, այլ այն, որ այդ մասին հենց նոր են հիշում, երբ Հայաստանում ջերմոցատերերի լոլիկը հասունացել է, և իրացման խնդիր կա։

Կարճ ասած՝ Հայաստանի ջերմոցատեր օլիգարխները որոշել են իրենց լոլիկը վաճառել․ դրա համար օգտագործում են ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հնարավորությունները։ Դա էլ սննդային պատերազմի մի մասն է, իսկ օլիգարխիան նման հնարավորություն ունի՝ օգտագործել պետական ռեսուրսը՝ անձնական շահերի համար։

Նշենք, որ այսօր լոլիկը հայաստանյան խանութներում վաճառվում է մեկ կգ-ն 1600 դրամով, ինչն այս շրջանի համար բավականին թանկ է․ արտադրողները հասան իրենց նպատակին՝ բալը թանկ է։

NEWSPRESS.am