Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Ժամանակ». Կոալիցիոն հուշագրի մի «դրույթը» հայտնի է. Սերժ Սարգսյանը նոր հարված է կազմակերպում

«Ժամանակ» թերթը գրում է.

«Թող այլ նախարարներ նույնպես դնեին իրենց թեկնածությունն ու տեսնեին, թե ինչ է մտածում ժողովուրդը իրենց մասին՝ Ռ-Էվոլյուցիա հաղորդման եթերում ասել է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Դաշնակցության նախարարների մասին: Թե հատկապես ում նկատի ունի Արմեն Ռուստամյանը «թող այլ նախարարներ նույնպես» ասելով՝ պարզ չէ:

Դաշնակցությունից բացի՝ մյուս նախարարները ներկայացնում են ՀՀԿ-ն, բայց այստեղ ամեն ինչ միատարր չէ: Առավել ևս, որ ՀՀԿ-ից որոշ նախարարներ, այդուհանդերձ, առաջադրված էին, իսկ որոշները՝ ոչ: ՀՀԿ-ի համամասնական ցուցակում առաջին հնգյակում էին՝ պաշտպանության, արդարադատության, մշակույթի նախարարներ:

Նրա՞նց նկատի ունի Ռուստամյանը, թե՞ նա խոսում էր այն նախարարների մասին, որոնք չէին առաջադրվել: Իսկ դրանք հիմնականում տնտեսական բլոկի կամ, այսպես ասած, կարենկարապետյանական բլոկի նախարարներն են: Այդ նախարարները, ինչպես Կարեն Կարապետյանը, ՀՀԿ ցուցակներում չեն եղել:

Այդպիսով, Արմեն Ռուստամյանն ամենայն հավանականությամբ նկատի ունի հենց «չթաթախված» նախարարներին, այսինքն՝ Կարեն Կարապետյանի թիմին:

Ընդ որում, Ռուստամյանը, որի ներկայացրած ուժը պատրաստվում է նոր կոալիցիոն հուշագիր ստորագրել ՀՀԿ-ի հետ, խոսում է նաև թերևս «ՀՀԿ սրտից»: Նա փաստորեն ակնարկում է Կարեն Կարապետյանի թիմի ցածր վարկանիշի մասին: Մի բան, որ շատ կուզեր ասել ՀՀԿ-ն, իսկ ավելի կոնկրետ՝ թերևս այդ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, բայց ասել չի կարող, քանի որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ քարոզարշավի դեմքն էր, թեև ձայն բերողն իհարկե եղել են ռեյտինգայինները:

Բայց հենց դրա համար էլ ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը կոալիցիոն հուշագիր են կնքում ՀՅԴ-ի հետ՝ չունենալով դրա գործնական մեծ անհրաժեշտությունը:

Բանն այն է, որ այդ հուշագիրը «նախատեսում» է նաև, որ ՀՅԴ-ն կասի այն, ինչ չի կարող ասել Սերժ Սարգսյանը: Արմեն Ռուստամյանն իր հայտարարությամբ դե ֆակտո բացահայտում է հուշագրի բովանդակության առնվազն մի «դրույթ»:
Մյուս կողմից՝ այստեղ անսպասելի կամ նոր բան չկա՝ հաշվի առնելով նաև Կարեն Կարապետյանի ու ՀՅԴ, այսպես ասած, «հին հաշիվները», որ դրսևորվեցին Կարապետյանի՝ վարչապետ նշանակումից անմիջապես հետո:

Այդ իմաստով Սերժ Սարգսյանը կոալիցիոն հուշագրի տեսքով ՀՅԴ-ին փաստորեն տալիս է ռևանշի հնարավորություն:
Սերժ Սարգսյանն իհարկե կփորձի ՀՅԴ-ով հարվածել Կարեն Կարապետյանին, սակայն ոչ այնպես, որ վնասվի միայն Կարապետյանը, իսկ ՀՅԴ-ին չլինի ոչինչ: Սարգսյանը հարվածը կկազմակերպի այնպես, որ չմնա անվնաս կողմ, կամ միակ անվնասը լինի ինքը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում