«Ժամանակ». Գալուստ Սահակյանը որոշել է կապերն օգտագործելով պարգևատրել հարսիկին
«Ժամանակ» թերթը գրում է.
«Երևանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանին, որը Գալուստ Սահակյանի հարսն է և ընտրություններին ակտիվորեն ձայներ էր հավաքում ամուսնու՝ Արման Սահակյանի համար, առաջիկայում կնշանակեն Երևանի Պ. Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի տնօրեն: Դպրոցի ներկայիս տնօրեն Գրիգոր Սաֆարյանը, որը նաև մաթեմատիկայի ուսուցիչն է, շատ սիրված է ուսուցիչների և աշակերտների կողմից, և նրա փոխարեն Արման Սահակյանի կնոջ նշանակման լուրերը առաջացրել են դպրոցի ուսուցիչների խոր վրդովմունքը: Հավանաբար Գալուստ Սահակյանը որոշել է սեփական կապերն օգտագործելով՝ պարգևատրել հարսիկին՝ վարչական ռեսուրսներն օգտագործելով որդու հաղթանակին կարևոր մասնակցություն ունենալու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում