«Ժամանակ». Ծառուկյանին հաջողվել է՝ պատգամավոր դարձած 8 հոգին էլ մանդատները վայր դնելու խոստում են տվել
«Ժամանակ» թերթը գրում է.
«Գագիկ Ծառուկյանին ի վերջո հաջողվել է նախօրեին ԿԸՀ-ից իրենց ինքնաբացարկի դիմումը վերցրած և պատգամավոր դարձած 8 հոգուց խոստում ստանալ, որ ԱԺ առաջին նիստի օրը վայր են դնելու իրենց պատգամավորական մանդատները: Մանդատները վայր դնելու մասին արդեն իսկ հայտարարել են Նապոլեոն Ազիզյանը, Արարատ Զուրաբյանը, Վահան Կարապետյանը:
Մեզ հասած տեղեկություններով՝ մանդատը վայր կդնի նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ով ԿԸՀ-ից ինքնաբացարկի դիմումը վերցնելուց ամենաբորբոքվածներից էր, հայտարարեց, որ իրեն խաբված ու վիրավորված է զգում և չի բացառվում, որ անգամ դուրս գա ԲՀԿ-ից»: