Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանց
Հասարակություն

Ուռուցքաբանական թիմ. Նորամուծություն Հայաստանում (լուսանկարներ)

Մոտ 4 տարի է, ինչ Նաիրի բժշկական կենտրոնում գործում է ուռուցքաբանության ծառայությունը: Ի սկզբանե հիմնվել է միայն քիմիաթերապիայի բաժանմունքը, այնուհետև աստիճանաբար ներգրավելով ուռուցքաբանության ոլորտի տարբեր պրոֆիլի լավագույն մասնագետների և համալրվելով լավագույն ժամանակակից տեխնիկայով՝ Նաիրիի օնկոլոգիական ծառայությունը այսօր հանդիսանում է կայացած կլինիկական միավոր և առաջատարներից է իր ոլորտում: Ուռուցքաբանության ծառայությունը ապահովում է չարորակ ուռուցքների ախտորոշման և բուժման գրեթե ամբողջ ծավալը: Առավել խորացված ուղություններն են՝ կանացի օրգանների (կրծքագեղձի, ձվարանի, արգանդի) ուռուցքային հիվանդությունները, ոսկրերի և փափուկ հյուսվածքների ուռուցքները, լյարդի և լեղուղիների ուռուցքները, ուռուցքների լոկալ ոչնչացումը (աբլյացիա), դժվարահասանելի ուռուցքների ախտորոշիչ բիոպսիաները, պալիատիվ ուռուցքաբանությունը՝ բազմակի մետաստազներով հիվանդների բուժման ոլորտը:

Նաիրին իր առջև դրել է նպատակ ոչ միայն ստեղծելու մրցունակ օնկոլոգիական ծառայություն, այլև ավելին՝ պրակտիկ գործունեության մեջ ներդնել նոր գաղափարներ և մեթոդներ, ստեղծել նորարարակական ուռուցքաբանական կենտրոն: Սերտ կապը Եվրոպայի կլինիկաների հետ, մասնագետների վերապատրաստումը արտերկում, ժամանակակից պրոտոկոլների կիրառումը ախտորոշման և բուժման բոլոր փուլերում, այս ամենը ապահովել է միջազգային ստանդարտներին համապատասխան ուռուցքաբանական ծառայության ստեղծմանը: Թերևս ամենագլխավոր նորամուծությունը Հայաստանի օնկոլոգիայի ոլորտում Tumor board-ի (ուռուցքաբանական թիմի) գաղափարի իրականացումն է: Tumor board-ը տարբեր ոլորտի մասնագետների համախմբված թիմային աշխատանքն է յուրաքանչյուր օնկոլոգիական դեպքի շուրջ: Յուրաքանչյուր քաղցկեղով հիվանդին ցուցաբերվում է անհատականացված մոտեցում, այսինքն ախտորոշման և բուժման բոլոր քայլերը ի սկզբանե քննարկվում են մասնագիտական խմբի կողմից, ինչը բացառում է մեկ անհատ բժիշկի թերանալու գործոնը:

levon badalyan

Լևոն Բադալյան, բ.գ.թ., Քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ.

«Ինչպես հայտնի է՝ չարորակ ուռուցքը մեկ օրգանի հիվանդություն չէ: Նույնիսկ եթե ախտահարված է մեկ օրգան, միևնույն է՝ դա համարվում է ամբողջ օրգանիզմի հիվանդություն, դրա պարզ ապացույցն այն է, որ մետաստազները տարածվում են ամբողջ օրգանիզմով: Հիվանդի դիմելու առաջին իսկ պահից նրա հետ պետք է աշխատեն տարբեր պրոֆիլի մասնագետները համատեղ», -ասում է քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանը: Նաիրիում այդպես համատեղ աշխատում են քիմիաթերապևտները, վիրաբույժները, ռադիոլոգները, ինտերվենցիոն ռադիոլոգը, հյուսվածքաբանը և այլ մասնագետները: Անհրաժեշտության դեպքում Tumor board -ին հրավիրվում կամ տեսակապով մասնակցում են նաև բժիշկներ այլ կլինիկաներից, և արտերկրից: Թյումր բորդերի ընթացքում քննարկվում են հիվանդի ամբողջ պատմությունը, մինչ այդ կատարված հետազոտությունները և բուժումները, ներկա վիճակը, արդունքում որոշվում է հիվանդի դիագնոստիկայի և բուժման հետագա մարտավարությունը: «Եթե ախտորոշման, բուժման և հսկողության օղակներից որևէ մեկը թույլ է, հիվանդի բուժման հնարավորությունը փոքրանում է: Նույնիսկ իդեալական բուժման դեպքում եթե կես տարի անց որևէ բացթողում է արվում, օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆիա հետազոտություն ժամանակին չկատարվի, ամբողջ աշխատանքը կարող է ջուրը նետվել: Ստեղծվել է լիարժեք գործող և մաքսիմալ էֆեկտիվ համակարգ, որի նպատակն է ստանալ լավագուն արդյունքը քաղցկեղով յուրաքանչյուր հիվանդի դեպքում»:

artyom stepanyan

Արտյոմ Ստեփանյան, բ.գ.թ., օնկոգինեկոլոգիայի և մամոլոգիայի բաժանմունքի վարիչ.

Արտյոմ Ստեփանյանը, ով մեծ աշխատանքային փորձ ունի եվրոպական խոշորագույն ուռուցքաբանական կլինիկաներում, Նաիրիում իրականացվող թյումր բորդը համարում է կայացած և բարձր մակարդակ ապահովող, հաշվի առնելով ինչպես թիմում ընգրկված բժիշկների անհատական պոտենցիալը և կրթվածության աստիճանը, այնպես էլ կապը արտերկրի հետ: «Մենք ունենք ուռուցքաբանության մեջ ապրելիության ժամկետներ, որոնք համապատասխանում են ամերիկյան լավագույն կլինիկաների ցուցանիշներին, -ասում է նա, -և կարող ենք վստահությամբ ասել, որ շնորհիվ մեր համատեղ աշխատանքի կարող ենք Հայաստանը դարձնել օնկոհիվադությունների բուժման առաջատար երկրներից»:

galust galstyan

Գալուստ Գալուստյան, բ.գ.թ., օնկոօրթոպեդիայի և ոսկրային պաթոլոգիայի ծառայության ղեկավար.

Գալուստ Գալուստյանը թյումր բորդերի մշտական մասնակիցներից է, ով առանց բժիշկների միջև ինֆորմացիայի փոխանակման չի պատկերացնում բուժման դրական ելքը. «Մենք զբաղվում ենք ոսկրերի և փափուկ հյուսվածքների բարորակ և չարորակ ուռուցքներոով: Չարորակ ուռուցքների պարագայում շատ կարևոր է նախավիրահատական և հետվիրահատական բուժումը, ինչը թույլ է տալիս հեռացնել ուռուցքը՝ պահպանելով վերջույթը: Նման դեղորայքային բուժման շնորհիվ հնարավոր է դառնում նաև հեռավոր մետաստազների զարգացման կանխումը: Դրա համար շատ կարևոր է քիմիաթերապևտների, ռադիոլոգների, դիագնոստների, հյուսվածքաբանների հետ սերտ համագործակցությունը: Ճիշտ ախտորոշումը հնարավոր է, եթե կարողանում ենք փոխանակվել ախտորոշիչ ինֆորմացիայով, այլապես պատկերը լիարժեք չի լինի: Բանն այն է, որ մենք՝ վիրաբույժներս, կամ հիվանդներով զբաղվող կլինիցիստները, մի տեսանկյունից ենք դիտարկում հիվանդին, ռադիոլոգները այլ, մորֆոլոգները՝ մեկ այլ: Հյուսվածքաբանը լիարժեք ախտորոշում չի տա, եթե ինքը տեղյակ չլինի ռադիոլոգի կամ կլինիցիստի տեղեկությանը: Նույնը կարելի է ասել ճառագայթաբանի, կլինիցիստի և մյուսների մասին: Թյումր բորդի գաղափարը հնարավորություն է՝ ստեղծելու մի հարթակ, որի շրջանակներում հնարավոր է կլինիկական ինֆորմացիայի մաքսիմալ արդյունավետ փոխանակումը»:

kostan galumyan

Կոստան Գալումյան բ.գ.թ., ռադիոլոգ

Ռադիոլոգը համարվում է թյումր բորդի աչքերը: Նաիրի բժշկական կենտրոնի Համակարգչային Շերտագրման առաջատար մասնագետ Կոստան Գալումյանը բուժումն առանց ճշգրիտ ախտորոշման անհնար է համարում. «Տարբեր կլինիկաներ փորձում են առաջխաղացում ապահովել, բայց դա ընդհանրական չի կարող ստացվել, եթե հավաքված չեն տարբեր դիսցիպլինաների մասնագետներ: Նաիրին միակ բժշկական կենտրոնն է, որին հաջողվեց տարբեր ոլորտների պրոֆեսիոնալ մասնագետների հավաքել լիարժեք համակարգված ախտորոշում և բուժում ապահովելու համար: Մենք չենք թողնում հիվանդին հիվանդության հետ մենակ, իր հոգսը վերցնում ենք մեզ վրա: Մի բան, որ առկա չէր խորհրդային շրջանի բժշկության մեջ. այն ժամանակ հիվանդին վիրահատում էին ու բաց թողնում: Մենք հիվանդին հետազոտում ենք, այնուհետև մշակում ենք բուժման տակտիկան՝ դեղորայքային բուժում, քիմիաթերապիա, վիրահատություն կամ այլ մեթոդի կիրառում: Նրան տրվում է ամբողջ ինֆորմացիան իր հիվանդության վերաբերյալ: Երբ թիմն աշխատում է մի հիվանդանոցում և խոսում մեկ լեզվով, հիվանդին ավելի հեշտ է բացատրել հիվանդության էությունը՝ ինչ պաթոլոգիա է, և ինչպես պետք է ուղղորդվել: Թումր բորդի հիմնական նպատակը դա դիսցիպլինար բուժման ապահովումն է»:

aramayis galumyan

Արամայիս Գալումյան, վիրաբույժ, ինտերվենցիոն ռադիոլոգ

Ինտերվենցիոն ռադիոլոգիան համեմատաբար նոր ոլորտ է ուռուցքաբանության մեջ: Դժվարամատչելի տեղակայման գոյացություննների ախտորոշումը հաճախ մեծ խնդիր է ներկայացնում, անհրաժեշտ է կիրառել հատուկ մեթոդիկա ուռուցքին հասնելու և նմուշ վերցնելու համար: Չարորակ ուռուցքների լոկալ ոչնչացումը աբլյացիայի կամ էմբոլիզացիայի եղանակով անփոխարինելի են շատ ուռուցքների արդյունավետ բուժման համար, երբ նպատակահարմար չէ կիրառել բուժման դասական մեթոդները: Թիմային աշխատանքը ենթադրում է տարբեր մասնագետների և մեթոդիկաների փոխլրացնող համակարգված կիրառում:

gevorg abgaryan

Գևորգ Աբգարյան, ֆրանսիա-հայ բժիշկ ռեանիմատոլոգ

Նաիրի բժշկական կենտրոնի 2012թ.-ին ստեղծված քիմիաթերապիայի բաժանմունքը համագործակցելով Փարիզի Հյուսիսային կլինիկայի հետ (HPNP) այսօր համարվում է հանրապետության առաջատար ծառայություններից մեկը: «Բաժանմունքի ստեղծման առաջին իսկ օրից մենք երազում էինք թյումր բորդ իրականացնելու մասին: Բաց միայն վերջին ժամանակներս մեզ դա հաջողվեց», – նկատում է ուռուցքաբանական ծառայության հիմնադիր Գևորգ Աբգարյանը: Այսօր առանց երկմտելու կարելի է ասել, որ Հայաստանում, շնորհիվ Նաիրի բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի, իրականացվում է իսկական՝ դասական թյումր բորդ՝ ինչպես եվրոպական ու արևմտյան երկրներում: