Էնրիկո Ապրիամովը նշանակվել է ԱԻ փոխնախարար
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Էնրիկո Ապրիամովը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Էնրիկո Ապրիամովին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»։