ՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարում
Մամուլ

«Փաստ». Ամենավերջին միակ ընդդիմադիրը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը որևէ բանով չի տարբերվում այլ նախընտրական քարոզարշավներից, ուստի այստեղ էլ մենք հերթական անգամ հանդիպում ենք վաղուց արդեն շրջանառված, ասված ու ծեծված ձևակերպումների և երևույթների: Վերջիններիս շարքում բնականաբար ամենահայտնին «միակ ընդդիմադիր» լինելու անխոնջ ձգտումն է: Այս անգամ արդեն միակ ընդդիմադիրի տիտղոսին հավակնում է Զարուհի Փոստանջյանն ՝ իր «Երկիր ծիրանիով»:

Մի կողմից, իհարկե, Զարուհին է, իրենից սպասելի է և իր պարագայում նորմալ, սակայն խնդիրն այն է, որ մինչ Զարուհի Փոստանջյանը, հայաստանյան քաղաքական դաշտը միակ ընդդիմադիրների պակաս երբեք չի ունեցել, ավելին, ըստ էության մինչ այս գրեթե բոլոր ընդդիմություններն էլ եղել են «միակ իսկական» ընդդիմադիրը: Ժամանակին դա ՀԱԿ–ն էր, մի պահ միակ ընդդիմադիրն էր «Քաղաքացիական պայմանագիրը», ապա՝ փոքր-ինչ մեղմ գծերով, «Ելք» դաշինքը:

Վերջինս, ի դեպ, ուղղակիորեն չէր հայտարարում այս մասին, այլ մի փոքր ավելի մեղմ ձևակերպումներով, սակայն, դրանից, կարծես թե, բովանդակությունը չէր փոխվում: Դե, իսկ հիմա արդեն միակ ընդդիմադիրը, ինչպես տեսնում ենք, Զարուհի Փոստանջյանն է կամ «Երկիր ծիրանին»:

Չնայած հանուն արդարության պետք է ասել, «Երկիր Ծիրանի» անվանումը մի փոքր չի տեղավորվում ոչ միայն ընդդիմադիր եզրույթի, այլև ընդհանրապես քաղաքական տեքստի տրամաբանության մեջ, բայց դե դա էլ թողնենք: Հայաստանյան քաղաքական դաշտում միակ ընդդիմադիր լինելը, կարծես թե, դարձել է քաղաքական ուժերից շատերի վերջնական ու հիմնական նպատակը: Սա թերևս քաղաքական կուսակցության կամ ուժի համար արդեն իսկ ախտորոշում է, քանի որ բնականաբար միակ ընդդիմության տիտղոսի համար պայքարում են բոլոր «միակ ընդդիմադիրները», ցեխ են շպրտում միմյանց վրա և այլն, արդյունքը լինում է այն, որ հանրությունը խորը հիասթափությամբ է լցվում բոլոր այդ «իսկական» ընդդիմությունների նկատմամբ և ամեն ընտրության՝ ընտրակաշառքով կամ առանց դրա, գնում և ընտրում է Հայաստանի միակ իշխանությանը: Այս շրջապտույտից դուրս գալու ելքերը այդպես էլ չեն երևում՝ ինչքան էլ «Ելքն» ասի, թե ելք կա:

Միևնույն է այդ ելքը մնում է միակ ընդդիմադիրին ընտրելու կոչերի մեջ, իսկ կոչերով ոչ ելք է գտնվում, ոչ էլ, ի դեպ, ընդդիմադիր են դառնում, քանի որ որպես կանոն, հայաստանյան քաղաքական իրականության մեջ բոլոր կոչերին հաջորդում են տրամաբանորեն հակառակ գործողությունները:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում