Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանց
Արխիվ

Արիանա Հովսեփյանն ազատազրկված չէ և չի եղել․ նա հերքում է պահանջում Գայանե Մանուկյանից

«Newspress.am» կայքի հիմնադիր Արմենուհի (Արիանա) Հովսեփյանը հերքում է պահանջում Usarmenianews կայքի խմբագիր Գայանե Մանուկյանից՝ այն բանի համար, որ նա իր կայքում 01․05․2017թ․ հրապարակել է «Մեկ տարի ազատազրկված «Newspress.am»-ի Արիանա Հովսեփյանը ինչո՞ւ է թաքցնում է զրպարտիչ նյութի հեղինակ՝ Արթուր Հայրապետյանին» վերտառությամբ հոդված, որտեղ տեղ են գտել զրպարտություններ և վիրավորանքներ՝ ուղղված Արիանա Հովսեփյանի անձին։

Սկսենք հոդվածի վերնագրից, որն արդեն իսկ զրպարտություն է․ «Մեկ տարի ազատազրկված «Newspress.am»-ի Արիանա Հովսեփյանը․․․»։ Պաշտոնապես հայտարարում ենք և հաստատում, որ Արիանա Հովսեփյանը ազատազրկված չէ և չի էլ եղել, նա այս պահին պարզապես գտնվում է դատական գործընթացների մեջ։ Թե ինչ մեղադրանքով է հարուցվել գործը, դրան անդրադարձել են նույնիսկ մի քանի լրատվամիջոցներ, սակայն հարկ ենք համարում տեղեկացնել «խիստ մտահոգվածներին», որ դեռևս վերջնական վճիռ չի կայացվել։

Չենք ցանկանում անդրադառնալ նյութում տեղ գտած մյուս հերյուրանքներին ու վիրավորանքներին, որոնք իր հոդվածում օգտագործել է Գայանե Մանուկյանը։ Արիանա Հովսեփյանին և նրա ղեկավարած կայքին ուղղվել են վիրավորանքներ, ինչպիսիք են, օրինակ, «խփնված»-ը, «ռեգրադացիոն ամնեզիայով տառապող տիկին»-ը, «ստորությամբ ապրուստ հայթայթողների հանցախումբ»-ը և նման այլ արտահայտություններ, որոնց արձագանքելը պարզապես անիմաստ է և ժամանակի կորուստ։

Քանի որ, սույն հրապարակմամբ, Գայանե Մանուկյանը միտումնավոր վարկաբեկել է Արիանա Հովսեփյանի հեղինակությունը, ուստի Արիանա Հովսեփյանը հրապարակային հերքում և ներողություն է պահանջում նրանից՝ սահմանված կարգով և ժամկետում։ Նա պահանջում է՝ հերքման տեքստը տեղադրել կայքի նույն հատվածում՝ գլխավոր լուրերում, որտեղ զրպարտող նյութն է հրապարակվել, պահանջելու է նաև հերքման տեքստը թողնել գլխավոր լուրերում այնքան ժամանակ, որքան ժամանակ մնացել է հիշյալ հոդվածը։

Հերքումը չտպագրելու պարագայում՝ Արիանա Հովսեփյանը դիմելու է դատարան՝ հրապարակային վիրավորանքների ու զրպարտության համար։

Հերքման տեքստն առաջիկա 24 ժամվա ընթացքում կուղարկվի Գայանե Մանուկյանին՝ [email protected] հասցեով։