Երևանին անհրաժեշտ են ամառային լողավազաններ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որին կից գրել է․
«Երևանին անհրաժեշտ են ամառային լողավազաններ, որոնց բնականոն աշխատանքը կապահովվի համայնք-մասնավոր համագործակցությամբ. մասնավորապես՝ լողավազանների մոտակայքում գործելու համար մրցույթով կտրվեն սրճարանների թույլտվություններ՝ պայմանով, որ այդ ընկերությունները կապահովեն ջրի և շրջակա միջավայրի կատարյալ մաքրությունը»: