Իշխանություն, թե՞ խանություն. Գրիգորյանները «գրաված» տարածքները չեն զիջում (տեսանյութ)
2016 թվականի սեպտեմբերի 18-ին Էջմիածնում կայացած Տեղական ինքանկառավարման մարմինների ընտրությունները, ինչպես և ակնկալվում էր, ոչինչ չփոխեց քաղաքում:
ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը իր որդուն՝ Կարեն Գրիգորյանին, նորից քաղաքապետ դարձրեց:
Քաղաքը դարձյալ մնաց Գրիգորյանների իշխանության ներքո:
Թեև մյուս կողմից էլ իշխանություն տերմինը, Գրիգորյանների համար չէ ասված, քանի որ իշխան բառը բովանդակություն ունի, դա քաղաքակրթության հետ է կապված, իսկ այս պարագայում գործ ունենք խանության հետ, որը հեռու է քաղաքակրթությունից. այստեղ տեղի են ունենում ո՛չ թե ընտրություններ, այլ նշանակումներ: Խանը իրեն ծառաներ է նշանակում, ովքեր վերահսկում են քաղաքն ու քաղաքացիներին: Ու այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են Հայաստանի իշխանությանը նման մարդիկ անհրաժեշտ…
Նախորդ տարվա ամռանը (մինչ ՏԻՄ ընտրությունները), NEWSPRESS.am-ը պատրաստել էր տեսանյութ, որտեղ հստակ ներկայացված էր Գրիգորյանների խանության «տիրույթը»:
Ու չնայած Կարեն Գրիգորյանի նախընտրական ամպագոռգոռ խոստումներին՝ Էջմիածնում ոչ մի դրական տեղաշարժ չկա՝ հօգուտ քաղաքացիների: Գրիգորյանները «գրաված» տարածքները չեն զիջում: