Ռոնալդուն վրիպեց 11 մետրանոցից, «Ռեալը» հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Վալենսիային»:
Նախ հանդիպման 27-րդ րոպեին «Ռեալի» կազմում գոլի հեղինակ դարձավ առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվով:
Ընդմիջումից հետո՝ 57-րդ րոպեին, հանդիպման մրցավարը 11 մետրանոց նշանակեց «Վալենսիայի» դարպասին: Ռոնալդուն վրիպեց: Հաշիվը նույնը մնաց: 82-րդ րոպեին հյուրերին հաջողվեց հավասարեցնել հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Դանիել Պարեխոն:
Այնուամենայնիվ, մադրիդյան թիմին հաջողվեց հաղթանակ կորզել անչափ կարևոր խաղում. 86-րդ րոպեին Մարսելոյի խփած գոլը հաղթական դարձավ:
34 խաղ անցկացնելուց հետո «Ռեալն» ունի 81 միավոր, «Բարսելոնան» առաջատարին զիջում է 3 միավորով:
«Բարսելոնան» այս տուրում կհյուրընկալվի «Էսպանյոլին»: Հանդիպումը տեղի կունենա այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին: