Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 28-ին, կազմել է 484.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.06 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.14 դրամ (աճել է 2.10 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 627.08 դրամ (աճել է 1.82 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.50 դրամ (նվազել է 0.03 դրամով):