Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը
Մեքենայիս դուռը ջարդելով փորձել են բացել. Նարեկ Մալյանն է ահազանգում
Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է․ Գագիկ Ծառուկյան
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ադրբեջանն այսօր շուրջ հազար տոննա դիզելային վառելիք կուղարկի ՀայաստանԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր շունչ է հաղորդվել Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններին. Արսեն ԹորոսյանՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներՀայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բшխվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրшվորներԻրանում հայտարարել են սպառնալիքի դեպքում կանխարգելիչ գործողությունների ռազմավարության անցնելու մասինՈստիկանները կանխեցին վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ Ադրբեջանի ՄԻՊ-ը հերքել է Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների խոշտանգումների մասին տեղեկություններըՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ)Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Գեղարքունիքի մարզում 27-ամյա երիտասարդի են դшնակահարել․ կասկածյալը ձերբակալվել էԽաչատուրյանը սխալմա՞մբ է զոհերի թիվը 1000-ով ավելացրել
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Իրանը շարուակում է հարվածներ հասցնել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներինԱզատանում այրվել են մոտ 1000 հակ անասնակեր և մոտ 400 հակ ծղոտ«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին ՄարտունիումԹրամփը բացահայտել է՝ ինչու են Ուիթկոֆը ու Քուշները գնալու Մոսկվա 2018-ին Արման Սարոյանի դեմ պայքարողներն այսօր Վեհափառին դատում են՝ նրան կարգալույծ անելու համար. «Հրապարակ»Ռուսաստանն ու Ուկրաինան մինչև սեպտեմբերի 8-ը կարող են դադարեցնել օդային հարվածներըԻրավապաշտպանը uաhմռկեցուցիչ փաստեր է ներկայացրել Բաքվում հայերի նկատմամբ իրականացված կտտшնքների մասին... Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի. ԱբրահամյանԿ․ Պոլսի Հայոց Պատրիարքը մեկնել է Վան՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցելու պատարագԿամենսկոյեում գիշերային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, կան վիրավորներԳնդապետն ազատվել է նաեւ տնային կալանքից. «Հրապարակ»«Վարդանյան եղբայրներ» կրկեսի Գյումրիից մեկնարկած հյուրաղերը շարունակվում են. մեկ ամիս կլինեն ՀրազդանումՍաակաշվիլին բողոքել է, որ իր նախկին զինակիցը բանտային միջանցքով անցնելիս իրեն հայհոյում է Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում. «Հրապարակ»Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և Պռեգոմեշի ապրանքատեսակներ. ՍիրուշոՓաշինյանը ցուցակ է կազմում. «Հրապարակ»
«44-օրյա պшտերազմի ժամանակ 4800 զnհ ունեցանք». Խաչատուրյանի «վրիպակը» (տեսանյութ)
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Ճամբարի «զոհերը». «Հրապարակ»․ Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Իլոն Մասկի America PAC-ը $800 հազար է ծախսել հանրապետականներին աջակցելու համարՍկսվեց քվե մուրալու արշավը. «Հրապարակ»«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»Յուրայիններին իր հետ է տարել. «Հրապարակ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Նախկին նախագահների հետ կապի մեջ է. «Հրապարակ»Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը․ 43.5 մլն դրամ եկամուտ, Maserati․ «Ժողովուրդ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդՄոսկվայի ուղղությամբ թռչող 9 անօդաչու է ոչնչացվել

«Մադրիդյան սկզբունքները» կազմաքանդելու են Արցախի պաշտպանական համակարգը

Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում մնում է անփոփոխ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։

Նա նշել է, որ Մոսկվայում հանդիպման նախաձեռնությունը գալիս է ռուսական կողմից, որը հանդես է գալիս որպես միջնորդ հայ-ադրբեջանական հակամարտությունում։

«Սպասվող հանդիպմանն ամեն ինչ կախված է լինելու ՀՀ-ի ղեկավարության քաղաքական կամքից։ Խոսքը Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքներից զորքերի դուրս բերման մասին է»,- նշել է նա։

Մամեդյարովի հայտարարությունը գալիս է ապացուցելու մեկ բան`Բաքուն չի պատրաստվում գնալ փոխզիջումների, ապրիլյան քառօրյայից հետո էլ ավելի է կոշտացրել իր դիրքորոշումն ու Մոսկվային «մեսիջ» է հղում, որ զիջումներ պետք է ակնկալել հայկական կողմից։ Ադրբեջանը սահմանել է այն «կարմիր գիծը», որից այն կողմ չի անցնելու՝ Ալիևը դեռ մի տարի առաջ Ղարաբաղի համար սահմանել է «միայն ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի սահմաններում»՝ այն էլ այն սահմաններով, որն ուներ ԼՂԻՄ-ը։ Արցախի Հանրապետության այսօրվա տարածքների գրեթե կեսը՝ «անվտանգության գոտին» նույն այդ տխրահռչակ մադրիդյան սկզբունքներով «վերադարձվում» են Ադրբեջանին՝ առանց մեկ կրակոցի։

Մադրիդյան սկզբունքներն`այն էլ ապրիլյան պատերազմից հետո, պետք է անընդունելի լինեն Երևանի ու հատկապես Ստեփանակերտի համար։

Ադրբեջանը թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացնելով՝ շարունակում է «ուժի ցուցադրությունը»՝ փորձում ցույց տալ, թե սեփական հասարակությանը, որ վերջին տասնամյակներում միլիարդավոր դոլարներ են ուղղվել զինված ուժերի արդիականացման համար, թե արտաքին լսարանին՝ առաջին հերթին Մինսկի խմբին, որ Բաքուն պատրաստ է ռազմական ճանապարհով գնալ հարցի կարգավորմանը՝ Մինսկի խմբին հասկացնելով ճնշումներ գործադրել հայկական կողմերի վրա։ Ինչու այդ զորավարժությունների «մեսիջն» ուղղված չէ հայկական կողմերին՝ ՀՀ–ԼՂՀ ապրիլից հետո ուժեղացնելով առաջնագիծը զգոնությամբ, առավելագույն խորությամբ «տեսնում» են, թե ինչ է կատարվում Ադրբեջանում`զորքերի տեղաշարժն ու կենտրոնացումը ֆիքսվում է, բացի այդ, զորավարժություններին ցուցադրվում է ընդհանապես այն տեխնիկան, որ պետք «տեսնեն» բոլորը՝ իրական հնարավորությունները, գաղտնիության ռեժիմից ելնելով շատ զինատեսակներ չեն ցուցադրվում՝ այն կիրառվելու են հենց պատերազմի ժամանակ, որպեսզի հակառակ կողմը չկարողանա ժամանակին դրա դեմ միջոցներ ձեռնարկել։

Օրինակ, ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանն օգտագործում էր կամիկաձե, հարվածային, հետախուզական դրոններ`անօդաչուներ, ինչպես նաև հակատանկային Spike համակարգեր։ Հայկական կողմն անելով համապատասխան հետևություններ՝ ուժեղացրել է ԼՂՀ ՀՕՊ համակարգը`«Վերբաներով» և այլ միջոցներով զինելով առաջնագծի զորամասերն ու դիրքերը։ Դրոնների դեմ լայնածավալ աշխատանքներ են տարվում՝ РЭБ և այլ միջոցների կիրառությամբ։

Դա նշանակում է, որ հաջորդ ռազմական լարվածության ժամանակ դրոնների գործոնը լինելու է զգալի` Ադրբեջանը սկսել է սեփական Զերբե անօդաչուների արտադրությունը, գնել հարվածային ուղղաթիռներ, ինչպես նաև ուժեղացրել ավիացիան բաղադրիչը, սակայն հայկական կողմն արդեն անակնկալի չի գա դրոններից։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքականությանը բանակցային գործընթացում, ապա Բաքուն չի գնալու զիջումների՝ մադրիդյան սկզբունքները նրանք յուրովի են մեկնաբանում՝ դիտարկելով առաջնահերթություն «յոթ շրջանների վերադարձ, փախստականների վերադարձ», իսկ կարգավիճակը հարցը դիտարկում միայն Ադրբեջանի սահմաններում լայն ինքնավարության շրջանակներում, ինչն անընդունելի է ԼՂՀ-ՀՀ համար։

Մադրիդյան սկզբունքները պետք է անընդունելի լինեն, անգամ չդիտարկվեն, որպես ղարաբաղյան հակամարտության «ճանապարհային քարտեզ»՝ ապրիլյան քառօրյան, հարյուր հերոսական զոհերը ապացուցեցին՝ հայկական կողմը չունի զիջելու համար նախատեսված հողեր։

Յոթ շրջանները կամ «անվտանգության գոտին», ինչն իրականում ԼՂՀ անխախտ մասերն են, հայկական հողեր, ունեն ռազմավարական նշանակություն․ դա հայկական կենսական տարածք է։

Առաջին՝ սկսենք Աղդամից (Ակնա), որը գտնվում է Ստեփանակերտից մոտ 30 կմ հեռավարության վրա: Ապրիլյան քառօրյա մարտերի ընթացքում հենց Աղդամ-Ստեփանակերտ տանկային հարվածի միջոցով (марш бросок) ադրբեջանցիները ցանկանում էին կիսել Ղարաբաղը երկու մասի՝ կտրելով հյուսիսային ու հարավային շրջաններն ու արագ հասնել տանկերով Ստեփանակերտին:

Այդ պլանը ձախողվեց՝ հայկական հրետանու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ: Այսինքն՝ մարտական գործողությունների ընթացքում Աղդամը պաշտպանվել է, իսկ խաղաղ բանակցությունների ժամանակ պետք է հետ վերադարձվի․ տրամաբանությունը ո՞րն է: Եթե Աղդամ են վերադառնում ադրբեջանցիները, ապա, ինչպես և առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այն վերածվելու է ուժեղ ամրացված, հագեցված կրակակետի՝ ուղիղ հրետանային կրակի տակ պահելով ԼՂՀ սիրտը՝ Ստեփանակերտը: Աղդամում տանկային զորքերի կուտակման դեպքում Ասկերանի ամբողջ շրջանն ու մայրաքաղաք Ստեփանակերտը դառնում են հեշտ թիրախ՝ այնտեղ աշխարհագրությունը հարթավայրային է և թույլ է տալիս լայնորեն կիրառել զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր, բացի այդ, Աղդամը խորհրդային ժամանակներում Ադրբեջանի մեծությամբ, հզորությամբ երկրորդ քաղաքն է և դրա վերադարձը Բաքուն նաև PR, քարոզչության տեսանկյունից լայնորեն կօգտագործի, որպես հոգեբանական գործոն, որպես մեծ ձեռքբերում։

Մերձարաքսյան շրջանները կարևոր են ռազմական տեսանկյունից՝ Հադրութի, Շուշիի, Ասկերանի թիկունքն են, և այնտեղ ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղը կվերածի բոլոր կողմերից կրակակետերով շրջապատված, օղակի մեջ գտնվող մի անկլավի․ արդեն Լաչինի միջանցքն էլ պետք չի գա՝ կկորի դրա ռազմավարական նշանակությունը, եթե անգամ այն տրվի հայերին:

Միջանցքը կարելի է հեշտությամբ «կտրել»՝ հրետանու հարվածներով, ճանապարհն անընդհատ պահել դիպուկահարների կրակի տակ՝ խաղաղապահների մասին միֆերը ոչինչ են՝ ոչ մի հակամարտությունում խաղաղապահները եղանակ չեն ստեղծել՝ նրանք մի օր հեռանալու են, իսկ Լաչինի միջանցքի գրավումն ադրբեջանցիների կողմից այդ պահին կդառնա ժամերի հարց:

Բացի այդ, մերձարաքսյան շրջաններն ունեն մեծ գյուղատնտեսական, տնտեսական նշանակություն՝ դրանք ապահովում են ԼՂՀ-ի կապն Իրանի հետ (ԼՂՀ ճանաչումից հետո Ստեփանակերտը կկարողանա ցամաքային կապ պահել Իրանի հետ), ինչպես նաև ապահովագրում ՀՀ Սյունիքի մարզը, քանի որ Կուբաթլուի, Ջեբրայիլի և այլ շրջանների հանձնումը Մեղրիի, Կապանի և այլ քաղաքների համար կրկին գլխացավանք է դառնալու: Ադրբեջանցիները մերձարաքսյան այդ շրջաններում կրակակետեր կկառուցվեն, որոնք արդեն Սյունիքի մարզը երկու կողմից կպահեն կրակի տակ՝ Նախիջևանի դիրքերը կրակի տակ են պահում Վայոց Ձորը, Սյունիքը արևմուտքից, իսկ այս պարագայում ադրբեջանցիները կհայտնվեն Սյունիքի թիկունքում նաև արևելքից: Ինչ վերաբերում է Քելբաջարի շրջանին, ապա դրա կարևորության մասին խոսելն ավելորդ է՝ խմելու ջրի պաշարներ, ռազմավարական դիրք՝ այնտեղից հնարավոր է քիչ ուժերով վերահսկողության տակ պահել թե′ Մարտակերտն ու Քաշաթաղը, թե′ Վայոց Ձորը, Գեղարքունիքն ու ՀՀ այլ շրջաններ՝ կախված այն հանգամանքից, թե այնտեղ ինչ հեռահար խոցման շառավիղ ունեցող զենքեր կտեղադրվեն՝ այդ շրջանն Ադրբեջանին հանձնելու դեպքում:

Շատ է խոսվում խաղաղապահների մասին, փախստականների վերադարձի մասին՝ ադրբեջանցի փախստականների հինգ շրջաններ: Այսինքն, եթե ադրբեջանցիները վերադառնում են այդ շրջաններ, ապա Լեռնային Ղարաբաղը՝ վարչական բաժանումով նախկին ԼՂԻՄ-ը վերածվում է ադրբեջանական բնակավայրերով շրջապատված անկլավային(կիսանկլավային) Լաչինի միջանցքի պարագայում, մի տարածաշրջանի, որի ժողովրդագրական դեմքը անընդհատ փոխվելու է ոչ հոգուտ հայկական կողմի: Եթե ենթադրենք, որ հայերի ու ադրբեջանցիների միջև կկանգնեն ինչ-որ խաղաղապահներ՝ նրանք որ երկրներից կլինեն, ի՞նչ ժամկետներով կմնան տարածաշրջանում և այլն՝ բոլորը բաց հարցեր են, որոնց պատասխանները բարդ են և ոչ միանշանակ, ապա այդ խաղաղապահների հեռացումից հետո՝ տասը, քսան, հիսուն տարի անց, ի՞նչ է, որևէ մեկը կասկածում է, որ ադրբեջանցիներն արդեն իրենց համար շահավետ, հարմարավետ դիրքերից չեն հարձակվելու և ցեղասպանության ենթարկեն ԼՂԻՄ վարչական տարածքում մնացած հայերին, իհարկե կանեն՝ Ադրբեջանն ավարտին է հասցնելու այն սև գործը, որը սկսել է հայերի դեմ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Կոլցո օպերացիայի ժամանակ և այլն:

Այսպիսով, ԼՂՀ-ը կենսունակ պետություն է միայն այսօրվա սահմաններով՝ նախկին սահմանների վերադարձը թե ռազմական, տնտեսական, ժողովրդագրական իմաստներով ԼՂՀ-ը կդատապարտի հայաթափման և կվերածի «երկրորդ Նախիջևանի»:

Արտյոմ Բալասանով