Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Փաստ». Թուրքիան ցանկանում է Նախիջևանում ռազմաբազա ստեղծել

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մայիսի 1-5-ը տեղի են ունենալու Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի համատեղ մարտավարական զորավարժություններ: Թուրքական ԶՈՒ-ի անձնակազմն արդեն ժամանել է Ադրբեջան, այն գլխավորում է գնդապետ Հաքան Աչըքեզը, ով կարևորել է համատեղ զորավարժությունների անցկացումը և ընդգծել, որ «ձեռք բերված փորձը դրական ազդեցություն կունենա ապագա պլանների վրա»:

Բայց ամբողջ խնդիրն էլ հենց այդ պլաններն են, քանի որ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական գերատեսչությունները դրանք պաշտոնապես չեն բացահայտում: Սակայն զորավարժությունների մասին տեղեկությունից հետո ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում հայտնվեց միևնույն անանուն մեկնաբանությունը, որտեղ նշվեցին այդ «պլանները»:

Նախևառաջ նշվում է, որ այդ զորավարժությունները «մեսիջ են Հայաստանին ու նրա հովանավորներին»: Երկրորդ, նշվում է, որ «անցած տարվա ապրիլյան պատերազմից առաջ և հետո Ադրբեջանի ու Թուրքիայի ԶՈՒ-երն անցկացրել են համատեղ զորավարժություններ», ընդ որում, «մի շարք քաղաքական և փորձագիտական շրջաններում նշել են Թուրքիայի հատուկ դերը ադրբեջանական բանակի ապրիլյան հաջողությունների մեջ»:

Երրորդ, ընդգծվում է, որ «քանի դեռ ադրբեջանա-թուրքական ռազմական կապերը չեն գտնվում Երևանի ու Մոսկվայի միջև եղած կապերի մակարդակի վրա, անհրաժեշտ է Անկարայի ու Բաքվի միջև ստորագրել ռազմական ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր, և Ադրբեջանի տարածքում, օրինակ, Նախիջևանում, ստեղծել թեկուզ մեկ թուրքական ռազմաբազա»:

Նախիջևանում թուրքական ռազմաբազա ունենալու գաղափարը վաղուց հանգիստ չի տալիս Թուրքիային: Նույնիսկ դրա իրավական հիմնավորումն են գտել: Ըստ այդմ, 1921 թ. Կարսի պայմանագիրը Թուրքիային նման իրավունք է տալիս:

Անշուշտ, այս «պնդումը» խիստ կաղում է, ընդ որում, երկու ոտքից: Կարսի պայմանագիրը կնքվել է 1921 թ. հոկտեմբերին մի կողմից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ՍՍՀ-ների, մյուս կողմից Թուրքիայի միջև` ՌՍՖՍՀ-ի մասնակցությամբ:

Նկատի ունենանք, որ պայմանագիրը սահմանել է Սովետական Միության և Թուրքիայի Հանրապետության միջև սահմանը: Այժմ կողմերից մեկը չկա: Ու թեև Ռուսաստանն իրեն ճանաչել է որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, բայց նախ, անկախ Ռուսաստանը չի երկարացրել Կարսի պայմանագրի ճանաչումը, երկրորդ` ներկա Ռուսաստանը Թուրքիայի հետ չունի այն սահմանը, որը եղել է պայմանագիրը կնքելիս: Այսինքն, այսօրվա դրությամբ պայմանագիրը չի կարող գործել:

Բայց եթե անգամ ենթադրենք, որ պայմանագիրը գործում է, այն Թուրքիային Նախիջևանում ռազմաբազա ունենալու իրավունք չի տալիս, այլ պարզապես սահմանում է պրոտեկտորատ: Այսինքն, Թուրքիան հանդես է գալիս որպես ռեգիոնի անվտանգության երաշխավոր: Թերևս հենց այս կետն է, որ թուրքական կողմը փորձում է շահարկել: Բայց դա ոչ այլ ինչ է, եթե ոչ պայմանագրի կամայական ընթերցում:

Հաջորդը: Կարսի պայմանագրի երաշխավորները Թուրքիան ու Ռուսաստանն են: Այսինքն, եթե Թուրքիան ցանկանա ռազմաբազա ստեղծել, ապա առանց Ռուսաստանի համաձայնության չի կարող անել: Մյուսը: Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ դեմ է իր երկրում օտար երկրների ռազմաբազա տեղակայելուն: Ու քանի դեռ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև չկա համապատասխան պայմանագիր, դա հնարավոր չէ անել:

Անշուշտ, Նախիջևանում ռազմաբազա ունենալու Թուրքիայի տենչանքը խիստ հասկանալի է: Այն թույլ կտա ներկայացվածություն ունենալ Կովկասում, ավելին, ինչ-որ առումով կլեգիտիմացնի կովկասյան գործերին նրա միջամտությունը:

Ավելին, թուրքական կողմը բավականին հեռու է գնացել իր ցանկություններում և մտածում է, որ հաշվի առնելով ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունը, Նահանգները կցանկանա, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ռազմաբազա ունենա Իրանին սահմանակից Նախիջևանում: Թեև այս պահին Իրանը ԱՄՆ բարեկամ երկրների շարքում չէ, բայց և Թուրքիան դրա պատվավոր հորիզոնականները չի զբաղեցնում: Հատկապես սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիան այլև անկանխատեսելի գործընկեր է, և նման քարտ-բլանշ ԱՄՆ-ը նրան դժվար թե տա: Ամենակարևորը՝ Նախիջևանում թուրքական ռազմաբազայի ներկայությանը միանշանակ դեմ կլինի Իրանը: Որքան էլ արտաքուստ Ադրբեջանն ու Թուրքիան նորմալ հարաբերություններ ունենան Իրանի հետ, այդ երկրների միջև առկա ներքին լրջագույն խնդիրները թույլ չեն տա, որ Թեհրանը նման ուղղակի սպառնալիք հանդուրժի իր սահմանների մոտ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում