ՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարում
Մամուլ

«Ժամանակ». Կարեն Կարապետյանն ընդդեմ «ՍԱՍ»-ի և ՀՀԿ-ի

«Ժամանակ» թերթը գրում է.

«Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ապրիլի 27-ի նիստում սոցապնախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարել է ինն ամիս հետո ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի բարեփոխված նախագիծ, որի նպատակը պետք է լինի աշխատանքային պայմանների բարելավումն ու աշխատողների իրավունքների պաշտպանությունը:

Հայաստանում աշխատաշուկայի ներկայիս վիճակի պարագայում Աշխատանքային օրենսգրքի հարցը ոչ միայն հրատապ է, այլև նույնիսկ ուշացած:

Տվյալ պարագայում, սակայն, խնդիրն այն է, թե օրենսգրքի առկայությունից զատ՝ ինչպիսին է լինելու դրա կիրառումը: Այժմ գործատու-աշխատող հարաբերությունն ավելի շատ հիշեցնում է ֆեոդալ և ճորտ, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ստրկատեր և ստրուկ հարաբերություն:

Իհարկե, այդ ամենը բարեբախտաբար ոչ միշտ ունի ֆիզիկական դրսևորում, սակայն բնույթի, էության առումով իրավիճակը, դժբախտաբար, այդպիսին է զգալի մասով:

Հետևաբար այն, իհարկե, պետք է փոխվի, սակայն թղթի վրա փոփոխությունը դեռ ամենևին բավարար չէ իրական փոփոխության համար՝ հատկապես հաշվի առնելով այն, որ առկա իրավիճակի պատճառը քաղաքական է՝ Հայաստանում խոշոր կապիտալի և քաղաքականության սերտաճումը, երբ քաղաքական որոշումներ կայացնողը այն մարդիկ են, որոնք էլ նաև հիմնական, խոշոր գործատուներն են:

Աշխատակիցները այդ պարագայում նրանց համար վարչական ռեսուրս են քաղաքական իշխանության հասնելու կամ այդ իշխանությունը վերարտադրելու ճանապարհին:

Այդ իրավիճակի վառ վկայությունը խորհրդարանի ընտրությունից հետո տարածված ձայնագրությունն էր «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների ժողովից, որտեղ քննարկվում էր սեփականատեր Արտակ Սարգսյանի՝ «ՍԱՍ-ի Արտակի» համար ձայն բերելու խնդիրը: Այդ ձայնագրության ֆոնին Կարեն Կարապետյանի հանձնարարությունը դառնում է առավել ուշագրավ՝ ստանալով նոր երանգ՝ ինտրիգի իմաստով:

Այդ հանձնարարությամբ ըստ էության ստացվում է «Կարեն Կարապետյանն ընդդեմ ՍԱՍ-ի Արտակի» իրավիճակ: Բայց «ՍԱՍ-ի Արտակն» այս դեպքում արդեն համակարգային երևույթ է, այսպես ասած՝ խոշոր կապիտալի մի մասի հավաքական կերպարը կամ շահերի հավաքական արտահայտումը:

Եթե Կարեն Կարապետյանն իսկապես մտադիր է արմատապես վերանայել Աշխատանքային օրենսգիրքը և պաշտպանել աշխատողների իրավունքները, ապա դա նշանակում է լրջորեն խարխլել, այսպես ասած, օլիգարխիկ սեգմենտի «քաղաքական վերարտադրության» հիմքերը: Մինչդեռ ամենաուշագրավն այն է, որ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված էր հենց այդ սեգմենտը, և հենց այդ սեգմենտն է ձայն բերել ՀՀԿ-ին 50+1 մեծամասնություն ստանալու համար: Եվ այդ ձայների զգալի մասը բերվել է նաև հենց ներկայիս «աշխատանքային օրենսգրքի» պայմանների շնորհիվ՝ բառի, այսպես ասած, պատկերավոր իմաստով:

Հետեւաբար ստացվում է, որ վարչապետը հանձնարարում է կտրել այն ճյուղերից մեկը, որի վրա վերարտադրվել է ՀՀԿ-ն, և որի վրա նստած է այդ վերարտադրության կարևոր սեգմենտը՝ օլիգարխիայի գոնե մի մասը: Այդ մասը գնալու է նաև խորհրդարան, թեև դեռ պարզ չէ, թե հատկապես՝ ով: Իսկ Աշխատանքային օրենսգիրքը պետք է հաստատվի հենց խորհրդարանում, որտեղ ՀՀԿ խմբակցության ստատուս քվոյի հարցը առ այսօր մնում է բաց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում