ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր համաձայնագիր
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ն շուտով կստորագրեն համագործակցության նոր համաձայնագիր: ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Բանակցություններն արդեն գրեթե ավարտված են: Ես կարող եմ ասել, որ տեսանելի ապագայում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Հեղափոխական դաշնակցությունը կստորագրեն համագործակցության նոր հուշագիր»,- հայտարարեց Շարմազանովը: