Փաստաբանների պալատի ղեկավարը՝ տեղի ունեցած միջադեպի մասին
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ փաստաբանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաև վիրավորանք և զրպարտություն պարունակող հայտարարությունները և հրապարակումները, առավել ևս, երբ կողմերը փաստաբաններ են։
Անշուշտ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։
Միևնույն ժամանակ հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային և չստուգված հայտարարություններից և միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պալատի անդամ Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Տիգրան Աթանեսյանի գրասենյակում հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը։ Փաստաբաններն ունեն մարմնական վնասվածքներ։