Զովունիում մեքենա է հրդեհվել
Ապրիլի 27-ին, ժամը 09:10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 8-րդ փողոցի սկզբնամասում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:21-ին, մարվել՝ 09:29-ին:
Ամբողջությամբ այրվել է «Opel Astra» մակնիշի 35 AO 121 պետհամարանիշերով (վարորդ Վ. Ս.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը: