Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը․ Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանը կնվազի
Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում. Սիմոնյան
Ռոնալդուն և Մեսսին կարող են միասին խաղալԱդրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքումՆոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը
Մեքենայիս դուռը ջարդելով փորձել են բացել. Նարեկ Մալյանն է ահազանգում
Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է․ Գագիկ Ծառուկյան
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ադրբեջանն այսօր շուրջ հազար տոննա դիզելային վառելիք կուղարկի ՀայաստանԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր շունչ է հաղորդվել Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններին. Արսեն ԹորոսյանՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներՀայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բшխվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրшվորներԻրանում հայտարարել են սպառնալիքի դեպքում կանխարգելիչ գործողությունների ռազմավարության անցնելու մասինՈստիկանները կանխեցին վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ Ադրբեջանի ՄԻՊ-ը հերքել է Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների խոշտանգումների մասին տեղեկություններըՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ)Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Գեղարքունիքի մարզում 27-ամյա երիտասարդի են դшնակահարել․ կասկածյալը ձերբակալվել էԽաչատուրյանը սխալմա՞մբ է զոհերի թիվը 1000-ով ավելացրել
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Իրանը շարուակում է հարվածներ հասցնել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներինԱզատանում այրվել են մոտ 1000 հակ անասնակեր և մոտ 400 հակ ծղոտ«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին ՄարտունիումԹրամփը բացահայտել է՝ ինչու են Ուիթկոֆը ու Քուշները գնալու Մոսկվա 2018-ին Արման Սարոյանի դեմ պայքարողներն այսօր Վեհափառին դատում են՝ նրան կարգալույծ անելու համար. «Հրապարակ»Ռուսաստանն ու Ուկրաինան մինչև սեպտեմբերի 8-ը կարող են դադարեցնել օդային հարվածներըԻրավապաշտպանը uաhմռկեցուցիչ փաստեր է ներկայացրել Բաքվում հայերի նկատմամբ իրականացված կտտшնքների մասին... Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի. ԱբրահամյանԿ․ Պոլսի Հայոց Պատրիարքը մեկնել է Վան՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցելու պատարագԿամենսկոյեում գիշերային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, կան վիրավորներԳնդապետն ազատվել է նաեւ տնային կալանքից. «Հրապարակ»«Վարդանյան եղբայրներ» կրկեսի Գյումրիից մեկնարկած հյուրաղերը շարունակվում են. մեկ ամիս կլինեն ՀրազդանումՍաակաշվիլին բողոքել է, որ իր նախկին զինակիցը բանտային միջանցքով անցնելիս իրեն հայհոյում է Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում. «Հրապարակ»Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և Պռեգոմեշի ապրանքատեսակներ. ՍիրուշոՓաշինյանը ցուցակ է կազմում. «Հրապարակ»
«44-օրյա պшտերազմի ժամանակ 4800 զnհ ունեցանք». Խաչատուրյանի «վրիպակը» (տեսանյութ)
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Ճամբարի «զոհերը». «Հրապարակ»․ Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Իլոն Մասկի America PAC-ը $800 հազար է ծախսել հանրապետականներին աջակցելու համարՍկսվեց քվե մուրալու արշավը. «Հրապարակ»«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»Յուրայիններին իր հետ է տարել. «Հրապարակ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Նախկին նախագահների հետ կապի մեջ է. «Հրապարակ»Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»
Արխիվ

Փիրուզյան ԲԿ. Սրտաբանական կենտրոն անհատական մոտեցմամբ

Մուրացան ՀՀ-ի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար, ԱՄՆ դեսպանատան բժիշկ Արմեն Փիրուզյանի հետ հանդիպեցինք իր հիմնադրած Փիրուզյան բժշկական կենտրոնի գրասենյակում։ Գրասենյակը փոքր է, կոկիկ կահավորմամբ, մեծ տեղ զբաղեցնող գրասեղանով և պատերին ժամանակակից արվեստի նմուշներով։ «Մեր սպասասրահի, միջանցքի պատերին էլ ամբողջությամբ նկարներ են փակցված, – ժպտալով նշում է Փիրուզյանը, – աննկարագրելի զգացումներ ես ունենում, երբ տեսնում ես, որ ծանր հիվանդությամբ մարդը եկել է և հիացած նայում է ինչ-որ գործի, ժպտում է, ծիծաղում է… Արվեստն առողջության համար կարևոր նախապայման է»։

Բժշկական կենտրոնը զբաղվում է սրտաբանական և թերապևտիկ հիվանդությունների ֆունկցիոնալ ախտորոշմամբ և բուժմամբ։ Ճիշտ է կենտրոնը՝ նորաստեղծ է. գործում է 2014 թվականից, բայց իր տեսակի մեջ յուրահատուկ է։ Փիրուզյանը անթաքույց հպարտությամբ պատմում է. «Մեր նպատակը հանգիստ, քաղաքակիրթ, փոքր կենտրոն ստեղծելն էր, որտեղ հիվանդը ժամերով չի կանգնի հերթերում, չի վազվզի մի տեղից մյուսը, ֆինանսական խնդիրների պատճառով չի դադարեցնի բուժումը։ Կենտրոնը որակյալ մասնագետների և տեխնիկական հագեցվածության շնորհիվ դիմողի վիճակին ճիշտ ախտորոշում է տալիս և հետագա բուժումը պատշաճ կազմակերպում»: Բժիշկ Փիրուզյանի խոսքով՝ կենտրոնն իր ազգանվամբ կոչելը չէ միայն, որ հաջողության հիմք դարձավ, այլ առաջին հերթին մարդիկ գալիս են կենտրոն, որովհետև անձնակազմի նվիրվածությունը, հետևողականությունն ու պրոֆեսիոնալիզմն են տեսնում:

Արմեն Փիրուզյանի հետ «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը զրուցեց բժշկական կենտրոնի աշխատանքների, Հայաստանում բժշկության զարգացման տենդենցների, սիրտ-անոթային հիվանդությունների մտահոգիչ աճի և բուժման արդյունավետ եղանակների շուրջ։

– Պարոն Փիրուզյան, պատկերացնենք՝ ես հիվանդ եմ, ունեմ բարձր ճնշում, դիմում եմ Փիրուզյան բժշկական կենտրոն։ Ինչպիսի՞ն է բուժման ընթացակարգն այստեղ։

Ժամանակակից բժշկության մեջ հիվանդություն բուժելը շատ դեպքերում ամենաբարդ խնդիրը չէ։ Մեր կենտրոնի գլխավոր նպատակներից մեկը նախ հիվանդությունները ճիշտ ախտորոշելն է, իսկ դա ավելի բարդ է։ Ըստ իս՝ լավ բժշկի արվեստը հենց նրանում է, որ նա կարողանա յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցում ցույց տալ ու ճշգրիտ ախտորոշի խնդիրը: Ես հաճախ եմ ասում, որ բժշկությունը բարդ փազլի պես է՝ օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված։ Պետք է հաշվի առնել հիվանդի առողջական վիճակի ողջ պատկերը՝ ճիշտ ախտորոշման համար։

Ի դեպ, մեր կենտրոնում և ախտորոշման և բուժման ողջ գործընթացը հիմնված է ժամանակակից արևմտյան, ապացուցողական բժշկության սկզբունքների վրա: Մեր կենտրոնում աշխատող սրտաբանները(Ավետիսյան Նունե, Արուս Ասլանյան) և բժիշկ-ռադիոլոգները (Խոնդկարյան Կարինե, Հովհաննիսյան Անուշ) լավագույն մասնագետներից են, ովքեր մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական հմտությունները եվրոպական ու ամերիկյան առաջատար բուժհաստատություններում:

– Ի՞նչ տեխնիկական հագեցվածություն ունի կենտրոնը:

– Կենտրոնում կատարվում են այն բոլոր հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են ամբուլատոր սրտաբանության համար: Կենտրոնում կան էխոսրտագրության և էլեկտրասրտագրության ժամանակակից և ֆունկցիոնալ սարքավորումներ, տրեդմիլ հետազոտություն՝ ֆիզիկական լարվածության ժամանակ իշեմիան գնահատելու համար, հոլտեր հետազոտություն՝ ռիթմի խանգարումների համար, դոպլեր և դուպլեքս հետազոտություններ՝ անոթներում արյան հոսքի արագությունը, անոթների պատերի վիճակը գնահատելու համար։

– Պացիենտի ախտորոշումն արդեն կա, ո՞րն է հաջորդ քայլը։

– Ախտորոշումից առաջ և հետո ամենակարևորը բժշկի և հիվանդի միջև փոխվստահության ձեռքբերումն է։ Հիվանդը պետք է հասկանա, որ ինքը ճիշտ և ապահով տեղում է, բարձրակարգ մասնագետների մոտ է, որպեսզի ստիպված չլինի ախտորոշման հաստատման համար մի քանի կենտրոնի ևս դիմել։ Թեև մենք ունենք մի սկզբունք՝ անպայման հիվանդին տալիս ենք իր բոլոր թղթերը, հիվանդության պատմությունը, որպեսզի նա ազատ լինի իր ընտրության մեջ՝ դիմելու այն կենտրոնին, որին ինքն է ցանկանում. թողնում ենք իր ազատ կամքին և հարմարությանը։

Ճիշտ ախտորոշելուց հետո մեր հաջորդ քայլը հիվանդին բուժում նշանակելն է, ինչի ընթացքում կարևոր է, որ նա հետևի բոլոր նշանակումներին, պարբերաբար գա կենտրոն՝ ստուգումների համար։ Չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել, դադարել խմել դեղերը։ Բացի այդ, չի կարելի առանց բժշկի նշանակման դեղատնից դեղեր գնել և սկսել օգտագործել։ Կապ չունի, թե այդ դեղն ինչպես է ազդել հարևանիդ, ընկերոջդ, ծանոթիդ վրա։ Յուրաքանչյուր մարդու հիվանդությունն ուրույն ընթացք է ունենում։

– Բժշկությունն այսօր թանկարժեք ծառայություն է, մատչելի ՞ են արդյոք Ձեր կենտրոնի ծառայությունները։

– Մեր կենտրոնում գները էապես չեն տարբերվում նմանատիպ այլ կլինիկաների գներից: Իսկ կենտրոնին կից գործում է «Մուրասանուս» հասարակական կազմակերպությունը, որի շրջանակներում սոցիալապես անապահով կարգավիճակ ունեցողները կարող են անվճար օգտվել մեր կենտրոնի բոլոր ծառայություններից: Այնպես որ, մենք տալիս ենք հնարավորություն յուրաքանչյուրին՝ գալ, ստուգվել, բուժվել, լինել մշտական հսկողության տակ: Հայաստանում դեռևս հիվանդությունների կանխարգելման մշակույթը ձևավորված չէ։ Պետությունը հսկայական գումարներ է ծախսում պետպատվերի շրջանակներում հիվանությունների բարդությունների բուժման ու վիրահատությունների վրա, այնինչ կարելի է ժամանակին ռիսկերը գնահատելով՝ կանխարգելել հիվանդության խորացումը։ Ու մենք նաև այս մշակույթը զարգացնելու խնդիրն ենք դրել: Կարևոր է, որ պացիենտը ոչ թե մեկ անգամ ստուգվի ու հաջորդ անգամ այցելի բժշկին միայն տարիներ անց, երբ լուրջ խնդիրներ կան, այլ եթե նա առողջական խնդիր ունի, լինի մշտական կապի մեջ իր բժշկի հետ, հետևի ցուցումներին ու ապրի լիարժեք կյանքով՝ խուսափելով բարդացումներից: Սա իհարկե նաև կօգնի խուսափել ֆինանսական մեծ ծախսերից:

– Հայաստանում սիրտ-անոթային հիվանդություններն ամենատարածվածն են։ Որո՞նք են հիմնական հիվանդությունները, դրանց պատճառները։ Եվ ինչպե՞ս կարելի է դրանք կանխել և բուժել։

-Նախ նշեմ, որ շատ կարևոր է սիրտ-անոթային ռիսկը ստուգել յուրաքանչյուր հիվանդության պարագայում: Եվ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր մարդ գոնե 5 տարին մեկ պետք է անպայման այցելի սրտաբանին: Գաղտնիք չեմ ասի, որ սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունը ամենաբարձրն է: Հայաստանում մեծ տարածում ունեն հատկապես սրտի իշեմիկ հիվանդությունը, հիպերտոնիկ հիվանդությունը, սրտային անբավարարությունը, ռիթմի խանգարումները։ Հիվանդության ռիսկերը լինում են երկու տեսակի՝ ռիսկեր, որոնց վրա մենք կարող ենք ազդել, և որոնց վրա չենք կարող։ Մարդու սեռի, ժառանգականության վրա բժիշկն ազդել չի կարող։ Սակայն ավելորդ քաշի, խոլեստերինի մակարդակի, շաքարային դիաբետի, ծխելու վրա բժիշկն ազդել կարող է։ Պետք է խոսել հիվանդի հետ: Կարևոր է, որ նա գիտակցի՝ եթե օրական երկու տուփի փոխարեն կես տուփ ծխախոտ է ծխում, գուցե խուսափի ուռուցքային հիվանդություն ունենալուց, բայց սիրտ-անոթային հիվանդությունների համար ծխախոտի քանակը, խեժի խտությունը էական նշանակություն չունեն. յուրաքանչյուր գլանակ վտանգավոր է: Պետք է մեկընդմիշտ հրաժարվել, քան թե տարիներ անց լուծել բարդացած խնդիրները։

Մենք մտահոգիչ վիճակագրություն ունենք, ըստ որի՝ Հայաստանում հիպերտոնիկ հիվանդությամբ ախտորոշվածների միայն 9%-ի զարկերակային ճնշումն է գտնվում ադեկվատ հսկողության ներքո։ Պետք է գիտակցել, որ սիրտ-անոթային հիվանդությունները կուրսային ռեժիմով չեն բուժվում։ Բժշկի նշանակած դեղերը պետք է ընդունել հետևողականորեն, տևական ու շատ դեպքերում նույնիսկ մշտական։

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերում Ձեր աշխատանքին:

– Ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում։ Ինձ համար բժշկությունից գեղեցիկ արվեստ չկա։ Եվ պարզ ճշմարտություն է, որ աշխատանքը պետք է հաճույքով անես, պետք է հաճույք ստանաս քո դրած ճիշտ ախտորոշումից, բուժվող հիվանդի լավ արդյունքներից, նրա նախկին և ներկա լաբորատոր տվյալների տարբերությունից։ Հենց այդ պատճառով էլ մեր կենտրոնը բիզնես ուղղվածություն չունի. մեր նպատակը չէ շատ հիվանդներ ունենալը, մեր նպատակն է շատ հիվանդություններ բուժելը։ Պետք է ուրախանաս, երբ տարեց մարդիկ կենտրոնից դուրս գալով՝ ապրելու նոր հույս են ձեռք բերում, երբ մարդկանց կենսակերպի վրա դրական ներազդեցություն ես ունենում, երբ մարդու մեջ մարդու առողջ, գեղեցիկ և լավ տեսակն ես սիրում ու քաջալերում։

piruzyan piruzyan1

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական