Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 21 տարեկան (տեսանյութ)
Շարքային Քյարամ Սլոյանն այսճր կդառնար 21 տարեկան։ 2016թ-ի ապրիլի 2-ին մարտական դիրքի անձնակազմի հետ միասին մինչև վերջին փամփուշտը քաջաբար մարտնչել է հակառակորդի գերազանցող ուժերի դեմ: Իր գնդացրով տապալել է թշնամու բազմաթիվ գրոհայինների: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջին դիմադրողներից էին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի տղաները: Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը: Երբ կապիտանը հասկացել է, որ այլևս դիմադրելն անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման է տվել, սակայն զինվորները՝ Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը չեն նահանջել, պայքարել են մինչև վերջ և զոհվել իրենց հրամանատարի հետ:
Ճանաչենք մերօրյա հերոսներին:
Տեսանյութը՝ «Աշխարհազոր» ՀԿ-ի