Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է 484.53 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.08 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.09 դրամ (աճել է 0.81 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 621.51 դրամ (աճել է 1.07 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.57 դրամ (նվազել է 0.08 դրամով):