Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանց
Տնտեսություն

Ինչու է «աղմկում» լոլիկը

Վերջերս հայտնի դարձավ, որ թուրքական լոլիկ է ներկրվում հայկական շուկա, և թուրք ֆերմերներից մեկն էլ ասել էր, որ լավ լոլիկներն իրենք են ուտում, վատ լոլիկները վաճառում են հայերին և քրդերին:

Նախ նշենք, որ թուրքերի խորամանկությունը նրանցից առաջ է ծնվել, և երևի թե նրանք նման կերպ վարվելով` չէին բարձրաձայնի խնդրի մասին: Այս ամենից «սարքածի» հոտ է գալիս:

Իսկ այն, որ թուրքական լոլիկ կա հայկական շուկայում` նորություն չէ, թուրքական լոլիկներ միշտ էլ եղել են, անգամ արգելված ժամանակահատվածում, երբ Թուրքիայից արգելված էր սննդամթերք ներկրելը: Մթերքը բերվում էր Վրաստան, որտեղ էլ մակնշվում էր ցանկացած այլ երկրից, բացի Թուրքիայից և ներկրվում Հայաստան, կամ էլ մաքսակետով անցնում էր այլ մթերքի անվան տակ: Այս պրակտիկայի մասին միշտ էլ խոսվել է լրատվամիջոցներով, և այն նորություն չէ:

Սակայն ինչո՞ւ այժմ լոլիկի շուկան տակնուվրա եղավ:

Նախ նշենք, որ տեղական լոլիկ ասվածն այժմ քիչ է հայկական շուկայում: Սաստիկ ձմռան ցրտերը ջերմոցատերերին թույլ չտվեցին լոլիկ մշակել, այս օրերին են ջերմոցատերերը ջերմոցներում լոլիկի թաղարներ տնկում, իսկ ընդհանրապես ջերմոցները ձմռանը չեն ծառայում, երևի թե միայն կանաչեղեն, քանի որ վառելիքը թանկ է, և մարդիկ չեն կարողանում ծախսերի տակից դուրս գալ:

Լավ ինչո՞ւ է աղմուկը:

Կարող ենք համոզված ասել, որ Հայաստանում գործող մեծ ջերմոցները, որոնց սեփականատերերը խոշոր հողատերեր և օլիգարխներ են, լոլիկ են մշակել և ցանկանում են այն իրացնել նաև շուկայում, սակայն կան ճարպիկ ներկրող-օլիգարխներ, որոնք լոլիկ են բերում Թուրքիայից այլ մթերքի կամ ապրանքի անվան տակ և «մխտռում» շուկան:

Այժմ պարզապես գնում է բիզնեսմենների պատերազմ ԶԼՄ-ներով` ուրիշ ոչինչ:

Ինչ վերաբերում է այն բանին, թե թուրքական վատորակ լոլիկ են վաճառում հայերին, նշենք, որ հայ ջերմոցատերերը, ովքեր կարողանում են ձմռանը լոլիկ մշակել, լոլիկները հատուկ նյութով կարմրացնում են, քանի որ ձմռան անուժ արևը լոլիկին չի հասցնում լիարժեք կարմրության: Բացի այդ, այնքան են պարարտանցում բույսը տարբեր ոչ բնական պարարտանյութերով, որ ստուգելու պարագայում սպառողը պարզապես կզարմանա: Չմոռանանք հիդրոպոնիկայով աճեցվող բանջարեղենի մասին:

Իսկ այն, որ թուրքական լոլիկ չի ներկրվում, փաստաթղթերով այդպես է, նաև գյուղմթերքը սահմանին չի ստուգվում, ստուգվում է, երբ պատահական ներկրող է լոլիկ բերում, իսկ տեղական գյուղմթերքը, նաև լոլիկի որպիսությունը երբեք հայտնի չէ սպառողին. գործը դրան երբեք չի հասնում:

Այնպես որ՝ ներկայումս օլիգարխները հայաստանյան շուկայում տեղ են անում իրենց լոլիկի համարը` մի կողմից ներկրողները, մյուս կողմից՝ արտադրողները. հանրությունը կուլ է գնում նրանց լեզվակռիվներին:

NEWSPRESS.am