ՊԵԿ պարզաբանումը՝ ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել` կապված տեղական շուկայում հայտնաբերված ադրբեջանական արկղերով խնձորների հայտնվելու փաստի հետ: Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ:
«Տեղական շուկայի տարբեր վաճառակետերում ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու վերաբերյալ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում պարզաբանել.
Խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ,
ՀՀ օրենսդրությամբ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչև 50 կգ) խնձորի և այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ, ՊԵԿ-ը նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով»: