ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Չեխիայի խորհրդարանի որոշմանը
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել՝ Չեխիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․
«Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը։
Չեխիայի Պատգամավորների պալատի բանաձևը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, հանդիսանում են Չեխիայի Հանրապետության արժեքավոր ներդրումը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»։