Ես այսօր քվեարկել եմ ոչ թե մեր ընտանիքի, այլ Հայաստանի համար. ՍիրուշոԺամը 17։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող՝ 48.92 %. ԿԸՀԾալված քվեաթերթիկներ, ընտրողների ուղղորդման փորձեր. ընտրությունների ընթացքը ԳյումրիումԳնել Սանոսյանը գնացել, ընտրատեղամասի առաջ մխվել ա ու ժամերով ցուցումներ ա տալիս. Արման Աբովյան23/42 տեղամասում ընտրողը, ծրարը ձեռքին, քվեախցիկում սպասում է, մինչև հանձնաժողովի անդամներն իր քվեախցիկում կորած կտրոն են ման գալիսՔանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ ժամը 17։00-ի դրությամբՔՊ-ականների կողմից ծեծի է ենթարկվել Նաիրի Հոխիկյանի եղբայրըՃնշում, ապօրինի քարոզչություն և միջամտություններ․ «Արդար Քվեի» նոր ահազանգերը ընտրատեղամասերից«Ազատության» լրագրողը ընտրատեղամասում պարզել է, որ իր հասցեում իրեն անծանոթ մարդ կա գրանցվածՔվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող ՀՀ-ի. Վահագն ԽաչատուրյանՀամատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկողներին. խախտվել է գաղտնիությունըՔիչ առաջ Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը․ «Հետք»Հաղորդվում է բազմաթիվ խախտումների մասին, բայց հասկանալի չէ, թե որն է այդ խախտումների համար տեղեկատվության աղբյուրը. ԻոաննիսյանԸնտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 117 քրեական վարույթ. ՔԿՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Վանաձորի ընտրատեղամասերում կուտակումներ են. Մենուա Սողոմոնյանն ամփոփում է Վանաձորում արձանագրված հիմնական ընտրախախտումները (տեսանյութ)Ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական իրավունքներին առնչվող 59 ահազանգ. ՄԻՊ
Մեր իշխանության օրոք այսպիսի միջամտություններ ընտրություններին չեն եղել. Սերժ Սարգսյան
Գնացե՛ք ընտրատեղամաս. հանուն նրանց, ովքեր Եռաբլուրում են ու այսօր չեն կարող ընտրելԺամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 հազար 226 քաղաքացիԸնտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 դիմում է մուտքագրվել դատարանԺամը 14։00-ի դրությամբ ստացվել է 29 ահազանգ, ձերբակալվել է 6 անձ. ՆԳՆ
Դիմակավորված անձինք Գյումրիում շրջափակել են «Ուժեղ Հայաստանի» գրասենյակը
297 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. դատախազությունը՝ ժամը 13:00-ի դրությամբ ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների և արդյունքների վերաբերյալՔվեարկության գաղտնիությունը խախտած վստահված անձը ձերբակալվել է. ՔԿՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերՏնային կալանքի տակ գտնվողները քվեարկում են. Արդարադատության նախարարությունՆորաշեն և Մեծավան բնակավայրերում քարոզչությանը խոչընդոտած ևս մեկ անձ ձերբակալվել է. ՔԿՁերբակալված Կ․ Պողոսյանի գտնվելու վայրի մասին տեղեկացնելու իրավունքն այս պահի դրությամբ չի ապահովվելՆԳՆ-ն զգուշացնում է. որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ էԿրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է. ՔԿԱնպայման հաղթելու ենք, արդեն հաղթած ենք. Գագիկ ԾառուկյանԵրեկ Հակակռուպցիոնի բենեֆիսն էր. տպավորություն է, որ բոլոր քաղաքացիներին ձայնագրում են. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Քանի մարդ է քվեարկել ժամը 11։00-ի դրությամբԽուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՔԿԸնտրությունների ելքը պետք է որոշեն Կապանը, Գյումրին, Վանաձորն ու մեր մյուս բնակավայրերը, ոչ թե այլ երկրները. Արման ԹաթոյանՔվեարկությունս տևեց 8 րոպե, որի ընթացքում ֆիքսեցի 3 խախտում. Անժելա ԷլիբեգովաԺողովուրդն ինչ որոշի, այդպես էլ կլինի. Սամվել ԿարապետյանՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ՝ ընտրություններին մասնակցելու համարԿոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ոստիկանությունԱռավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործողությունների. «Հայաստան» դաշինք10:40-ի տվյալներով, ընտրություններին մասնակցել են 187 917 քաղաքացի Միջազգային մի շարք լրագրողներ Փաշինյանի ընտրատեղամասում են. ինչ է կատարվումԳյումրիում իրավապահները խուզարկում են Կարապետ Պողոսյանի տունըԻ՞նչ խախտումների մասին են ահազանգում դիտորդներըՄի շարք ընտրողների ընտրակաշառք տալու հերթական դեպքերն են բացահայտվել Բագրատ Սրբազանը մեկնեց Իջևան՝ մասնակցելու ընտրություններին. նրան ուղեկցում են Պրոբացիոն ծառայության աշխատակիցները (տեսանյութ)«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները համակարգված և զանգվածային խախտումներ են իրականացնում. «Ուժեղ Հայաստան»«Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց». Վեհափառ Հայրապետը մասնակցեց քվեարկությանըԸնտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ (տեսանյութ)
Հասարակություն

Ֆիզիոլոգիայի ինստիտուտը՝ բժշկական սարքավորումների և տեխնոլոգիաների մատակարար

ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականների ստեղծած սրտագիրների, էնցեֆալոգրաֆների, ռետինոգրաֆների անալոգներն իրենց պարամետրերով չեն զիջում արտասահմանյան ընկերություների առաջարկած տեխնոլոգիաներին, ընդ որում, շատ ավելի մատչելի են և ունեն մեծ սպառում: Ինստիտուտի պրոֆեսորների գիտական նվաճումները շրջադարձային են բժշկության բնագավառում: Շուտով նրանք կաճեցնեն մաշկ, այլ օրգաններ և հյուսվածքներ, որոնք փրկություն կլինեն բազմաթիվ հիվանդների համար: Ինստիտուտի գործունեության և նորարական ծրագրերի մասին «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը զրուցել է տնօրեն Նաիրա Այվազյանի հետ:

ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը գործում է արդեն 63 տարի: Ինստիտուտի ձևավորման համար հիմք են հանդիսանում Հայաստանի մի քանի բուհերում աշխատող գիտնականների ունեցած ձեռքբերումները ֆիզիոլոգիայի ոլորտում: Ո՞րն է ինստիտուտի հիմնական գիտական ուղղությունը:

-ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը հիմնադրվել է 1943թ. ՀՍՍՀ ԳԱ-ի կազմավորման հետ միաժամանակ: Երբ 1943 թվականին անվանի գիտնականներ Օրբելի եղբայրները ժամանում են Հայաստան, նրանցից մեկը՝ պատմաբան Հովսեփ Օրբելին, ով այդ ժամանակ ղեկավարում էր Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը, հիմնադրում է Գիտությունների ազգային ակադեմիան: Զուգահեռ ձևավորվում են մի քանի ինստիտուտներ, որոնք կազմում են ակադեմիական ինստիտուտների հիմնական մեխը: Դրանցից մեկն էլ ֆիզիոլոգիայի ինստիտուտն է, որը հիմնադրել է Լևոն Օրբելին: Սկզբնավորման առաջին իսկ օրվանից ինստիտուտը դարձավ Հայաստանում ֆիզիոլոգիայի կենտրոնը: Այն առաջատար էր նաև Սովետական Միության նյարդաֆիզիոլոգիական կենտրոնների շրջանում: Հիմնական գիտական ուղղությունը նյարդաֆիզիոլոգիան է:

Համագործակցության ի՞նչ շրջանակներ ունեք:

-Ունենք համատեղ լաբորատորիա Սեչենովի անվան ինստիտուտի հետ: Համագործակցում ենք Խորվաթիայի, իսպանական որոշ ինստիտուտների, Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի հետ: Այս ամռանը մենք հյուրընկալել էինք Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի կոլաբորանտ Նարինե Սարվազյանին, որը մեր երիտասարդ գիտնականներին սովորեցրեց ավելի հմտորեն աշխատել հյուսվածքային կուլտուրաների և կոնֆոկալ մանրադիտակի հետ:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը միակն է Հայաստանում, որ 2015 թվականին ձեռք է բերել կոնֆոկալ մանրադիտակ: Որքանո՞վ է կարևորվում դրա անհրաժեշտությունը գիտական ուսումնասիրություններում:

– Դա գերզգայուն սարք է, որը համապատասխան մարկերների միջոցով թույլ է տալիս ստանալ նկար` տեսանելի դարձնելով որոշակի գործընթացներ: Այն բժշկակենսաբանական ուսումնասիրություններում առաջնային և առավել կիրառելի գործիքներից է: Մանրադիտակի միջոցով պարզաբանվում են նեյրոֆիզիոլոգիական և հյուսվածքաբանական կառուցվածքների խնդիրները:

Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

-Նոյեմբերին գերմանական ֆոնդի հետ համատեղ մեկնարկեց երկարատև ծրագիր: Գերմանիայից ժամանած մասնագետները Բույսերի մոլեկուլային դասակարգման լաբորատորիայում թրեյնինգներ անցկացրեցին մեր մի քանի բուհերի երիտասարդների հետ, որոնք մինչ այդ ընտրվել էին մրցութային կարգով: Նախ շուրջ մեկ շաբաթ կարդում էին դասախոսություններ, որից հետ գերմանացի կոլեգաները հարցազրույցի օգնությամ ընտրեցին ութ ուսանող ևս մեկշաբաթյա լաբորատոր դասընթաց անցնելու համար:
Մենք շուտով կյանքի կկոչենք մի ծրագիր, որը թույլ է տալիս առանց կտրվելու հիմնական բուհից կամ աշխատանքից շարունակել կրթությունը: Առաջին պիլոտային ծրագիրը կանցկացնենք գարնանը: Երկու էլեկտրոնային դասընթացներում կլինեն աուդիովիզուալ դասախոսություններ՝ հյուսվածքային ինժեներիայի և թունաբանության վերաբերյալ: Մեր հիմնական նպատակն է բարձրացնել կրթական ցենզը, որը, ըստ իս, բժշկական բուհերում անկում է ապրել: ՏԵՄՊՈՒՍ ծրագրի շրջանակներում այս դասընթացները կլինեն անվճար. մեծ թվով շահառուներին հնարավորություն ընձեռելով ինքնակրթվել, լրացնել այն բացը, որը համալսարաններում չի դասավանդվում:

Ինստիտուտը, որպես գիտական կենտրոն, արդյո՞ք կարողանում է լիարժեք ծառայել պրակտիկ բժշկությանը:

Արտասահմանում ակադեմիական ինստիտուտներն ունեն իրենց կից կլինիկաները: Մեզ մոտ, եթե նույնիսկ մենք անում ենք ամբողջ նախակլինիկան և հետո առաջարկում ենք կլինիկաներին, ոչ միշտ է կիրառություն ստանում: Դա արդեն պայմանավորված է նրանց հետաքրքրությունների շրջանակով՝ կցանկանան փորձարկել, թե ոչ: Այստեղ առաջանում են իրավական, լիցենզավորման հետ կապված հարցեր: Այսինքն՝ միշտ չէ, որ առաջարկն ունենում է արձագանք:

Իսկ կա՞ն մեխանիզմներ, որոնք թույլ կտան լուծել խնդիրը:

– Նոր կառավարությունն ինչ-որ քայլեր անում է: Իհարկե, ամենադյուրին ուղին այն է, որ ինստիտուտը, որպես գիտական արտադրանք, հետաքրքրի բիզնես ոլորտին: Արտասահմանում կան այսպես կոչված «վենչուռային/ռիսկային ֆոնդեր», որոնք ունակ են ֆինանսավորել ռիսկային սթարթափեր՝ այն տրամաբանությամբ, որ 10-ից 1-ը կբերի այնպիսի օգուտ, որ կծածկի բոլոր ծասխերը և միաժամանակ շահույթ կապահովի: Մեզ մոտ այդպիսի ֆոնդեր չկան:

Իսկ ո՞րն է պետության անելիքը ինստիտուտի զարգացման հարցում:

– Կա ռազմավարություն, բայց դա պահանջում է տարեց-տարի ֆինանսների ավելացոււմ: Մենք պետական ոչ առևտրային կազմակերպություն ենք, ապրում ենք, այսպես ասած, բյուջետային ֆինանսավորմամբ: Իրականում այսպիսի ինստիտուների հիմնական գործառույթն է ծնել իդեաներ, որոնք կդառնան կիրառելի: Մենք ակտիվ ներգրավված ենք գրանտային համակարգում, այսինքն՝ մեր մասնագետների գաղափարները շատ արագ կիրառություն են գտնում արտերկրում: Բայց այդ ծրագրերը կարճաժամկետ են: Այսինքն՝ հեռահար, խոշոր ծրագրերի դեպքում, որոնք ունեն ազգային մեծ նշանակություն, բայց հրապուրիչ չեն բիզնես տեսանկյունից, անհրաժեշտ է պետական մոտեցում:

Ֆիզիոլոգիայի ինստիտուտը մի շարք ժամանակակից սարքավորումների հեղինակ է, բայց Հայաստանում նախընտրում են ներմուծել արտասահմանյան անալոգներ, որոնք ավելի թանկ են: Մեկ այլ օրինակ. մի քանի տարի է՝ ինչ զբաղվում ենք Հայաստանում օձի թույնի դեմ հակաթույն մշակելու խնդրով: Դեղեր ներմուծող տեղական ընկերությունները նախընտրում են հակաթույներ ձեռք բերել Միջին Ասիայից, սակայն արտասահմանցի գործընկերների հետ մեր վերջին հետազոտություններն արձանագրել են, որ անդրկովկասյան և միջինասիական գյուրզայի ենթատեսակները խիստ տարբերվում են իրարից: Այն հակաթույնը, որը հիմնված է իրենց թույնի իմունիզացիայի հիման վրա, նույնիսկ կարող է վնասել մեր պացիենտին: Անցյալ տարի մահացության դեպք էր գրանցվել շիճուկի կիրառման ժամանակ: Մեր ինստիտուտը ունի գյուրզայի հակաթույնի ստեղծման անհրաժեշտ որակավորումը և հնարավորությունը, սակայն մասայական արտադրությամբ պետք է զվաղվի պետությունը: Դա բիզնես առաջարկ չէ, այլ պետության անելիքը:

Այդուամենայնիվ, թեկուզ միայն Ձեր միջոցներով պարբերաբար կյանքի եք կոչում նոր ծրագրեր: Վերջինը, որը բացառիկ է իր տեսակով, վերաբերում է մաշկի և հյուսվածքների աճեցմանը: Կմանրամասնե՞ք:

-Դա վերականգնողական բժշկագիտության ուղղություն է, որը հիմնված է ցողունային բջիջների օգտագործման վրա: Դրանք օրգանիզմի այն բջիջներն են, որոնք մասնագիտացված չեն և ունակ են տարբերակվելու (վերածվելու) օրգանիզմի ցանկացած հյուսվածքի բջջի: Ցողունային բջիջներ ստանալու տեխնիկան հարաբերականորեն հեշտ է. ցանկացած լիպոսակցիայի կամ վիրահատության ժամանակ վերցնում են անջատված ճարպը, այնուհետև համապատասխան մշակմամբ ստանում են ցողունային բջիջներ: Վերջիններս ակտիվ կենսաքիմիական մոլեկուլների ազդեցությամբ հնարավոր է վերածել ցանկացած հյուսվածքի բջիջների՝ նյարդային, սրտամկանի, մաշկային, էպիթելային հյուսվածքի և այլն:
Արտասահմանում այդ նույն մեթոդներով ոչ միայն մաշկ, նաև այլ օրգաններ և հյուսվածքներ են աճեցնում: Օրինակ՝ ինֆարկտի ժամանակ սպիները, որոնք մնում են սրտի վրա և հետագայում բարդություններ են առաջացնում, ծածկում են հյուսվածքներով, ինչի շնորհիվ վնասված սիրտն ավելի երկար է ծառայում տիրոջը: Այս տեխնոլոգիան փրկություն է նաև շաքարային դիաբետով հիվանդների համար, ում վերքերը ուշ են փակվում, քանի որ նրանց մոտ նյութափոխանակությունը լավ չի կատարվում: Շնորհիվ այս մեթոդի, կարող են ստեղծվել «կարկատաններ», որոնք կդրվեն վերքերի տակ և հնարավորություն կտան վերականգնել անոթները: Ցողունային բջիջների միջոցով հնարավոր է նաև միզապարկ աճեցնել: Իսկ մաշկն ամենահեշտ ստացվող տարբերակն է, որը, իհարկե, փրկություն է հատկապես այրվածքների ժամանակ:

Ի՞նչ է պետք, որպեսզի տեխնոլոգիան կիրառություն ունենա նաև Հայաստանում:

-Ֆիզիոլոգիայի ինստիտուտում 2 տարի է, ինչ գործում է Իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիան: Առաջին ուղղությունը ցողունային բջիջների բնութագրումն ու անջատումն է, իսկ երկրորդը՝ հայտնաբերումն և փորձարկումը, թե որ մատրիքսները կլինեն ամենահարմարը, որպեսզի չմերժվեն օրգանիզմի կողմից:

Այժմ աշխատում ենք տարբեր գենետիկական ֆոներով ցողունային բջիջների շտեմարան ստեղծելու ուղղությամբ: Դրա շնորհիվ հետագայում հնարավոր կլինի շրջանցել աճեցված հյուսվածքների իմունային խնդիրները, որովհետև ոչ միայն անհատը, այլև էթնոսն ունի իմունային սպեցիֆիկություն:

Ուսումնասիրություններ կատարելու նպատակով որոշակի նյութերի տրամադրմամբ մեզ օգնում է ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի պրոֆեսոր, մեր հայրենակից Նարինե Սարվազյանը, ով հիմնել է լաբորատորիա և զբաղվում է այդ տեխնոլոգիաների կիրառությամբ: Սակայն մենք ունենք ժամանակակից սարքավորման՝ հոսքային ցիտոմետրի կարիք: Սարքը հնարավորություն է տալիս ավելի արագ և հստակ տարանջատել ցողունային բջիջները՝ արդյունավետ դարձնելով անջատելու գործընթացը.
Այժմ փորձում ենք համագործակցության եզրեր գտնել տարբեր բժշկական հաստատությունների հետ: Վերջինները նույնպես շահարգրռված են ծրագրի իրականացմամբ. այդպիսով հնարավորություն կունենան ձեռք բերել մատչելի հյուսվածքներ և ապահովել իրենց հիվանդների կատարյալ բուժումը: Գաղափարը կյանքի կոչելու համար, սակայն անհրաժեշտ են լուրջ ներդրումներ և ֆինանսավորում: Ֆիզիոլոգիայի ինստիտուտը պատրաստ է համագործակցել բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: Մտադիր ենք նաև հետագայում ստեղծել կառույց, որը կծառայի որպես կենտրոն-կլինիկա: Այն կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ տարածաշրջանը:

fiziologiayi institut2 fiziologiayi institut - Copy fiziologiayi institut glxavor - Copy fiziologiayi institut1 - Copy

fiziologiayi institut3 - Copy

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական