Սանասար Բարսեղի Բեգլարյանն ավագանու թեկնածու է
Սանասար Բարսեղի Բեգլարյան. երիտասարդ ու նախաձեռնող, համեստ ու գործունյա: Նա իր այս առանձնահատկություններով ու աշխատանքի շնորհիվ այսօր վայելում է ընկերների հարգանքն ու վստահությունը: Սանասար Բեգլարյանը ՀՀԿ ցուցակով առաջադրվել է ավագանու թեկնածու:
Ծնվել է 1993 թվականի ապրիլի 6-ին:
2009 թ. ավարտել է «Բյուրակն» կրթահամալիրը:
2009-2015թթ. սովորել է ԵՊՀ «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնում:
2016 թ.-ից սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայում՝ գործարար վարչարարություն մասնագիտությամբ:
2011- 2013 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:
2013 թ. հիմնադրել է «Բի Էս Բի» ՍՊԸ-ն:
2016թ-ից «Բի Էս Բի» ՍՊԸ-ի տնօրենն է:
2017 թ. հունվարից աշխատում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետազոտական կենտրոնում՝ որպես փորձագետ:
Ամուսնացած է: