Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանց
Տնտեսություն

Դուխով մտեք այս ծրագրերի տակ. վարչապետը` ֆերմերներին

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հանդիպել է ֆերմերային տնտեսությունների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, զարգացման ուղիներն ու իրականացվող ծրագրերը: Վարչապետը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձևակերպել է ոլորտում առկա բոլոր խնդիրներն ու դրանց լուծումները, որպեսզի գյուղատնտեսությունը դառնա արդյունավետ ու ժամանակակից:

«Մեր բոլոր ծրագրերն ուղղված են կոոպերացիաների զարգացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղտեխնիկայի խնդրի լուծմանը և ֆերմերային տնտեսությունների զարգացմանը: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ֆերմեր լինելը դառնա ձեռնտու, եթե մենք ֆերմերությունը, կոոպերացիան չզարգացնենք՝ մեր գյուղատնտեսությունն ապագա չի ունենա: Այդ իսկ պատճառով ես պատրաստ եմ ամեն ինչ անել, ազդակներ հաղորդել, լծակներ կիրառել, որպեսզի ֆերմերությունը լինի ձեռնտու»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Անդրադարձ է կատարվել այգեգործության և անասնապահության զարգացմանը, գյուղատնտեսության ապահովագրությանը, ցանցային համակարգերի ներդրմանը, հակակարկտային համակարգերի կիրառմանը, Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպմանը, հողագործությամբ զբաղվող գյուղացիների կենսթոշակային ստաժի խնդրին և այլն:

Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսության վաղվա օրը ապահովագրությունն է և գյուղնախարարությունը պատրաստվում է իրականացնել պիլոտային ծրագիր և հավելել, որ առաջիկայում ներկայացվելու է նաև բնական աղետներին հակազդելու համակարգային ծրագիր:
Անդրադառնալով Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման ծրագրին՝ վարչապետն ընդգծել է, որ այդ ուղղությամբ ևս իրականացվելու է պիլոտային ծրագիր: Կարեն Կարապետյանի խոսքով, ծրագիրը կնպաստի բարձրորակ ծառայությունների մատուցմանը, որակական և ինքնարժեքի տեսանկյունից մրցունակ գյուղմթերքի արտադրությանը, միևնույն ժամանակ կապահովի հանրապետությունում առկա գյուղտեխնիկայի վերազինում, ինչպես նաև հնարավորություն կտա ֆերմերին խուսափել տեխնիկայի ձեռքբերմանն ուղղված ներդրումներից:

Վարչապետը նշել է, որ կայանների գործունեությունը պետք է կառավարի մասնավորը և ավելացրել. «Մենք հաշվարկել ենք, թե ամբողջ երկիրը տեխնիկայով ծածկելու համար որքան ներդրում է պետք, որպեսզի ՀՀ կամայական կետում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդն օգտվի այս ծառայությունից: Այդ պարագայում ինքնարժեքը կնվազի, ու մեր հաշվարկով, այս բիզնեսը ծախսափակ է: Ինչո՞ւ ենք ցանկանում այս ամենն անել, որպեսզի ոգևորենք, ձեր մեջից դուրս գան այն մարդիկ, որոնք այս բիզնեսից հասկանում են, գաղափարը տան և ներգրավվեն ծրագրում: Մեզ պետք է, որպեսզի կայանների կառավարիչները լինեն ձեր մեջից, որովհետև պետությունը որպես կառավարիչ լավը չէ»:

Անդրադառնալով առանց մշակման մնացած հողատարածքների մասին, որոնց սեփականատարերը գտնվում են արտերկրում, վարչապետը հանձնարարել է ներկայացրել նախագիծ՝ խնդիրը լուծելու հստակ առաջարկություններով: «Մենք սեփականության իրավունքը մաքսիմալ պետք է հարգենք, բայց եթե սեփականատերն իր պարտավորությունները չի կատարում, ապա պետք է հստակ քայլեր իրականացնենք»:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը գույքագրել է յուրաքանչյուր ոլոտի հիվանդությունները, ընդգծել դրանց լուծման ուղղությունները և հավելել, որ բոլոր ոլորտներում և առաջին հերթին գյուղատնտեսությունում ունենք արդյունավետության պակաս:

«Ես իրականում հավատում եմ և համոզված եմ, որ այն ուղղությունը, որը բռնել ենք ճիշտ է, որ այսպես համառորեն գնանք՝ 10 տարի հետո գալու են մեր երկիր մեզնից գյուղատնտեսություն սովորեն: Այս ամենի կրողն ու ակտիվ մասնակցությունը պետք է լինեք դուք: Ձեզնից ի՞նչ եմ ակնկալում, դուխով մտեք այս ծրագրերի տակ՝ ինտենսիվ այգի է, կաթիլային համակարգ է և այլն: Մենք պետք է համարձակ որակը փոխենք, մենք բացի ձեզնից ուրիշ համախոհներ չունենք»,– շեշտել է վարչապետը և հավելել, որ գյուղնախարարությունն այժմ իրականացնում է նաև գոտիավորում:

«Շատ կարևոր է, որպեսզի հավատանք այն բանին, ինչ անելու ենք: 100 տոկոսով անելու ենք, ուղղակի հեռու մի գնացեք, մի մտեք ձեր տնտեսություններ ու դուրս մի եկեք: Մեր թիմը տրամադրված է, բայց գաղափարների գեներացիան դուք պետք է անեք»,- ասել է վարչապետը: