Գյումրիում հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի. սպանության գործով ձերբակալվածը հայ է
Գյումրիի Բուլվարային փողոցի մոտ գտնվող Արգո խանութի մոտ ապրիլի 22ին հայտնաբերվել է
ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին
պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 1ին մասի հատկանիշներով։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։ Կատարվում է նախաքննություն դեպքի մանրամասները պարզելու համար։
Առայժմ միայն հայտնի է, որ Դմիտրի Յալպաևի սպանության գործով ձերբակալվածը հայ է։