Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է կրտսեր սերժանտ
Վայոց Ձորի մարզում դաշտային պարապմունքների ժամանակ մահացու վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Հակոբյանի մահվան գործով ձերբակալվել է կրտսեր սերժանտ:
Ձերբակալության մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Դեպքի նախորդ օրը՝ ապրիլի 20-ի ուշ երեկոյան, զորամասի կրտսեր սերժանտներից մեկը լիցքավորել է իր ինքնաձիգը, սակայն հերթափոխից հետո այն չի լիցքաթափել, իսկ հաջորդ օրն արդեն տեղի է ունեցել այս ողբերգական դեպքը:
Կրտսեր սերժանտը, երբ դեպքի օրն առավոտյան մաքրել է իր ինքնաձիգը, անզգուշությամբ կրակ է արձակել և հենց այդ կրակոցն էլ դիպել է Նարեկ Հակոբյանին և մահացու եղել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում