Չեմպիոնների լիգա. հայտնի են կիսաեզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նյոնում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի խաղերի վիճակահանությունը: Դրանց արդյունքներով հայտնի դարձան, թե որ թիմերը միմյանց հետ կմրցեն, երբ և որտեղ:
«Ռեալ» (Իսպանիա)-«Ատլետիկո» (Իսպանիա)
«Մոնակո» (Ֆրանսիա)-«Յուվենտուս» (Իտալիա)
Կիսաեզրափակչի առաջին խաղերը կկայանան մայիսի 2-ին և 3-ին, պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց:
Եզրափակիչը կկայանա հունիսի 3-ին Քարդիֆի «Ազգային» մարզադաշտում:
Եզրափակչում տանտեր կհամարվի «Մոնակո»-«Յուվենտուս» զույգի հաղթողը: