Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանց
Տնտեսություն

Թուրքիայից լոլիկ չներկրվելու հայտարարությունն ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը. հայտարարություն

«Թուրք ֆերմերի կողմից թունավոր լոլիկների` Հայաստան արտահանելու վերաբերյալ հայտարարությունը վերջին ժամանակահատվածում հասարակության մեջ խիստ մտահոգության առիթ է հանդիսացել»,- նման հայտարարություն է տարածել ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն ՊՈԱԿ-ը:

Հաղորդագրության մեջ նշվում է. «Հաշվի առնելով, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից հասարակությանը չեն տրվել սպառիչ պատասխաններ առ այն, թե ինչ քայլեր են իրականացվել ներմուծված ապրանքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև առկա չէ տեղեկատվություն առ այն, թե արդյոք Թուրքիայից Հայաստան ներմուծվող սննդամթերքը ենթարկվում է առողջական ռիսկի գնահատման թե ոչ, և ինչ ռիսկեր են առկա ազգաբնակչության համար, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական- վերլուծական կենտրոնի կողմից իրականացվել է ուսումնասիրություն՝ հնարավոր վտանգների բացահայտման և ռիսկի շրջանակի հատկորոշման նպատակով:

Կենտրոնի կողմից կապ է հաստատվել սննդամթերքի ռիսկերի գնահատման եվրոպական գործընկերների հետ՝ պարզելու, թե ընթացիկ տարում հայտնաբերվել են արդյոք վտանգներ թուրքական բուսական ծագման մթերքներում: Արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ, այդ թվում՝ առողջության համար բարձր ռիսկ պարունակող մթերքներ, ինչի արդյունքում ԵՄ սահմանային հսկիչ մի շարք կետերում կասեցվել են Թուրքիայից արտահանված մի շարք բուսական ծագման մթերքներ, և բոլոր խախտումները ծանուցված են նաև սննդամթերքի և անասնակերի անվտանգության արագ արձագանքման պորտալում (RASFF):

Բացի այդ ուսումնասիրվել է գիտական գրականություն՝ պարզելու արդյոք առկա են հետազոտություններ թուրքական բանջարեղենում, այդ թվում լոլիկում թունաքիմիկատների պարունակության և վերջիններիս թունավորության գնահատման վերաբերյալ: Ռիսկի շրջանակի որոշման համար ուսումնասիրվել են ինչպես սննդի և անասնակերի արագ արձագանքման համակարգում առկա տեղեկատվությունը, այնպես էլ գիտական գրականությունը, համադրվել են ստացված տվյալները, և փաստվել, որ Թուրքիայում բույսերի հիվանդությունների պայքարում օգտագործվող թունաքիմիկատները հաճախ պարունակում են բարձր ռիսկ՝ սպառողների առողջության հետ կապված:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Թուրքիայում իսկապես լայն տարածում է գտել թունաքիմիկատների ինտենսիվ կիրառությունը բանջարեղենի, այդ թվում լոլիկի արտադրության մեջ: Գիտական ուսումնասիրության արդյունքները, որոնք իրականացվել են Թուրքիայում և հրապարակվել 2016թ. Ագրոնոմիայի ժողովածուի LIX հատորում, փաստում են, որ ացետամիպրիդի, էնդոսուլֆան բետայի և քլորպիրոֆոսի կոնցենտրացիաները լոլիկում գերազանցում են առավելագույն թույլատրելի շեմը, մասնավորապես՝ դեկտեմբեր ամսին, իսկ քլորպիրոֆոսը՝ հունվարին: Բացի այդ, արգելված պեստիցիդների պարունակություններ են հայտնաբերվել լոլիկում, մասնավորապես էնդոսուլֆան (ալֆա և բետա) և տետրադիֆոն, հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված պարունակությունները սպառողների առողջության վրա կարող են թողնել թունավոր ազդեցություն: Արդյունքում առաջարկվել է մշակել պեստիցիդների մոնիթորինգի համակարգ՝ սպառողների առողջական ռիսկը նվազեցնելու նպատակով:

RASFF համակարգում ևս առկա է տեղեկատվություն թուրքական բուսական ծագման մթերքում քիմիական վտանգների բարձր մակարդակների հետ կապված, ինչի արդյունքում Թուրքիայից արտահանվող բուսական ծագման մթերքը, այդ թվում՝ թարմ-պտուղ բանջարեղենը, մերժվել են: Միայն 2017 թ. ապրիլի 4-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է քիմիական վտանգների հետ կապված 10 դեպք, ինչի արդյունքում թուրքական ապրանքները կասեցվել են Ֆրանսիայի, Լեհաստանի, Իսպանիայի և Բուլղարիայի սահմաններում: Թունաքիմիկատներից հայտնաբերվել է պրոքլորազի, ացետամիպրիդի և տուբեկոնազոլի բարձր պարունակություններ տարբեր բանջարեղեններում՝ քաղցր պղպեղ, նուռ: Հայտնաբերվել են նաև այլ տիպի քիմիական վտանգներ՝ աֆլատոքսին Բ1, օխրատոքսին Ա և սուլֆիդներ՝ չրեղենում և քիշմիշի չամիչում:

Պետք է շեշտել, որ առանց քիմիական ռիսկերի գնահատման հնարավոր չէ պարզել՝ երաշխավորվել է արդյոք սպառողների անվտանգության ապահովումը:

Լիազոր մարմնի՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից շրջանառվել է նաև վարկած, որ իրենց տվյալներով Թուրքիայից Հայաստան լոլիկ չի ներկրվել:

Այս հայտարարությունն ավելի մտահոգիչ է դարձնում ստեղծված իրավիճակը, քանզի իրացման ցանցում, բացառությամբ վերջին երկու շաբաթի, թուրքական լոլիկ իրացվել է այսօրվա շուկայական գնից էականորեն էժան գնով: Դա է վկայում նաև բավականին մեծ թվով թուրքական լոլիկի արկղերի առկայությունը իրացման ցանցում:

Ստացվում է, որ լիազոր մարմինը չի վերահսկել իրացման ցանցը, ինչից կարելի է ենթադրել, որ իրացվող խմբաքանակը չի ենթարկվել փորձաքննության որևէ ցուցանիշի նկատմամբ:

Հաշվի առնելով, որ սահմանային անվտանգության ապահովումը կարևորվում է կենսաահաբեկչության կանխարգելման և ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից, անհրաժեշտ է նշված դեպքը դիտարկել նաև այս համատեքստում»,-ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: