«Փաստ». Գալուստ Սահակյանի որդու և նրա կնոջ եկամուտները
«Փաստ» թերթը գրում է.
«Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի տարեկան եկամուտները գերազանցում են 80 միլիոն դրամը։ Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից։
Արման Սահակյանի դրամական միջոցները նախորդ տարի որոշակիորեն ավելացել են։ Տարեսկզբին նա հայտարարագրել էր 151 միլիոն 600 հազար ղրամ, իսկ արդեն տարեվերջին՝ 200 միլիոն 700 հազար դրամ։
Նրա տարեկան եկամուտները կազմել են 82 միլիոն 144 հազար դրամ և ստացվել 7 միլիոն 840 հազար դրամ աշխատավարձից, 59 միլիոն 900 հազար դրամ շահաբաժնից և 14 միլիոն 403 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճարներից։
Կինը՝ Սեդա Հակոբյանը, հայտարարագրել է 25 միլիոն 800 հազար դրամ դրամական միջոցներ և 980 հազար դրամ տարեկան աշխատավարձ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում