«Իրատես». Չեմ պատրաստվում նահանջել. Հովիկ Աբրահամյանը «մեսիջներ» է հղում
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե Կարեն Դեմիրճյանի 85-ամյակի ֆոնին Հովիկ Աբրահամյանի ակտիվանալը հստակ «մեսիջներ» ուներ։ Նա կրկին ՀՀԿ-ին փորձում է հասկացնել, որ ինքը դեռ կա ու չի պատրաստվում նահանջել։
Ավելին, ասում են, որ հիմա նա ուղիներ է փնտրում ՀՀԿ-ի ղեկավարի հետ գործերը «լավացնելու», մի բան նորից «ձեռքը» գցելու համար։ Սակայն այս անգամ նրա հույսերը կարող են ի դերև ելնել, քանի որ ՀՀԿ-ում նրա դեմ բոլոր դռները «կողպել» են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում